25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Արցախի անվտագությունը, իհարկե անընդունելի է. Կ. Միրզոյան

Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր <<Եռաբլուր>> պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին, ըստ որի տարածքներ կհանձնվեն, որոնք վտանգավորություն չեն ներկայացնում: Կարեն Միրզոյանը նշեց, որ նման խոսքերը նորություն չեն, սակայն իրենց համար Արցախն ամբողջական է հենց այն տարածքով, որ հիմա է: << Նախ այն գաղափարները ու թեզերը, որ նախկինում հնչեցրել են, դրանք նորություն չեն, ու տեղի ունեցածից անել ինչ-որ շատ հեռու գնացող եզրահանգումներ, կարծում են, տեղին չեն>>:

Նախարարի խոսքով` Արցախն արդեն երկար ժամանակ բացակայում է բանակցային սեղանից ու Արցախի վերադարձը բանակցային սեղանին թույլ կտա աշխատել այնպիսի առաջարկների ու կարգավորման մոդելների վրա ,որոնք հիմնված կլինի առակա իրողությունների վրա, և որոնք լիարժեք կերպով կապահովեն Արցախի ու մեր ժողովրդի անվտանգությունը: Հարցին, թե ի վերջո պարզ չեղավ, թե որոնք են այդ տարածքները, որ անվտանգություն չեն ներկայացնում Արցախի համար, նախարարը նշեց, որ Արցախի ներկայիս անվտանգության համակարգը հիմնված է այն տարածքների վրա, որոնք անբաժան մասն կազմում: <<Ցանկացած փոփոխություն, որը կարող է վտանգել Արցախի ու մեր ազգաբնակչության անվտագությունը, իհարկե անընդունելի է>>,-եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ