20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայոց բանակը մեր ամենամեծ ձեռքբերումն է․ Էդիկ Մինասյան

Վաղը ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ-ն տոնելու է անկախության 26-ամյակը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ առաջին հանրապետությունը ևս մեզ համար մեծ ձեռքբերում էր, և հենց դրա հենքի վրա էլ հետո ձևավորվեց Խորհրդային Հայաստանը, այնուհետև` Հայաստանի երրորդ Հանրապետությունը:
«Անկախության հանրաքվեին մասնակցեց բնակչության 95 տոկոսը, 94,33 տոկոսը ձայն տվեց անկախության օգտին։

Մեր ձեռքբերումներից են` խոսքի, մամուլի ազատություն, բազմակուսակցական համակարգի գոյություն, հոգևոր մշակութային ոլորտում գաղափարական սահմանափակումների վերացում, հայոց ազգային բանակի ստեղծում, որը մեր ամենամեծ ձեռքբերումն է, մեր անվտանգության երաշխավորը, ինտեգրում միջազգային կառույցներին»,- նշեց Էդիկ Մինասյանը։

Վերջինս շեշտեց՝ անկախությունն իր հետ բերեց նաև բացասական երևույթներ` աղքատություն, արտագաղթ, բայց, այդուհանդերձ, հույս հանյտնեց, որ այդ խնդիրներն առաջիկայում կլուծվեն։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղաքագետ Արթուր Ղազարյանը նշեց, որ եթե քաղաքական գնահատական տանք անկախության այս տարիներին, պետք է նշենք մի շարք բացթողումներ, բայց մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք:
«Պատահական չէ, որ ունեցանք ազգային Սահմանադրություն, որը 10 տարին մեկ վերանայվեց` մինչև եղավ լիարժեք խորհրդարանական համակարգ: Համակարգային փոփոխություն տեղի ունեցավ, որովհետև արդեն ինքնին այլևս կենսունակ չէր կիսանախագահական կամ կիսախորհրդարանական կառավարման համակարգը, և վերը նշված բացթողումները կապված էին հենց Սահմանադրության այդ ճգնաժամի հետ»,- շեշտեց բանախոսը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ