20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» ցուցահանդեսը

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում Երևանի քաղաքապետարանի և Սփյուռքի նախարարության աջակցությամբ բացվել է «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Հայ նկարիչների կենտրոնի, Հայ կերպարվեստի հիմնադրամի և Արգենտինայի ՀԲԸՄ թեմի նախաձեռնությամբ բացված  ցուցադրությանը ներկայացվել են Հայաստանի և Սփյուռքի ժամանակակից արվեստագետների 20 գեղանկար, 10 քանդակ և 5 գրաֆիկական աշխատանք:  

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արվեստագետներ ու արվեստասերներ:

«Երևանի քաղաքապետարանը ողջունում և կարևորում է նմանօրինակ նախաձեռնությունները, հատկապես եթե դրանք ուղղված են սփյուռքի գաղթօջախների հետ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև Արցախին ցուցաբերվող աջակցությանը: Մենք բաց ու պատրաստակամ ենք մշտապես աջակցելու մշակութային նման միջոցառումներին»,- նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:

Ցուցահանդեսի բացման առթիվ հրատարակվել է նաև աշխատանքների գիրք-ալբոմը: «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 23-ը: Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Արցախին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ