18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մնում է հասարակությանը նախապատրաստել, մի քիչ հանգիստ առնել»

«Մենք կդիտարկենք այս ամբողջ գործընթացը: Ես ասացի, որ ՀՀ-ից դուրս ավելի շատ գործընթացներ են գնում, քան ՀՀ-ում, մենք հետևողական կուսումնասիրենք, իսկ անհրաժեշտ պահին մենք մեր ասելիքը, գործունեությունը կներկայացնենք»,-այսօր ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն՝ ի պատասխան հարցին, թե եթե երկրում դժգոհությունը շատ է, ինչո՞ւ արտախորհրդարանական ընդդիմությունն, այդ թվում նաև ՀԱԿ-ն իր օրակարգը չի ներկայացնում:

«Բացի սա կա նաև մի գործոն՝ մեզ համար ռեալությունը քաղաքականության Աստվածն է, իսկ իրականությունն այն է, որ ժողովուրդն այսօր հասարակական պահանջ չի ներկայացնում, ժողովուրդն այսօր գերեվարված վիճակում է: Ապրիլյան ընտրությունները ժողովրդի ողնաշարը ջարդել են, դեռ ժամանակ է պետք, որ վիրավորանքից, ցավից, պարտվող վիճակից դուրս գա: Մեզ համար շատ ցավոտ է, որ ժողովուրդն արտագաղթի ճանապարհն է ընտրում, սա մեզ քարուքանդ է անում»:

Արամ Մանուկյանը շեշտեց, որ անգամ ամենահանդարտ ճահճում որոշակի գործընթացներ գնում են: Նրա դիտարկմամբ՝ ժողովրդի ներկայիս լռությունը չի խոսում այն մասին, թե ինքը համակերպվել է: «Մենք առանց ժողովրդի երբեք քաղաքականություն չենք իրականացրել ու չենք կարող: Մնում է հասարակությանը նախապատրաստել, մի քիչ հանգիստ առնել, տեսնենք՝ ի՞նչ կլինի: Այն, որ գործընթացներն արագանում են, փաստ է, իսկ մենք ասել ենք մեր օրակարգը, հնչեցրել ենք ապրիլին»,- եզրափակեց Արամ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ