16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրաքյան Քրդստանի անկախացմամբ տարածաշրջանում նոր խաղի կանոններ կառաջանան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ԵՊՀ հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սեպտեմբերի 25-ին սպասվող Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից, նշեց, որ Իրաքյան Քրդստանի անկախացմամբ տարածաշրջանում նոր խաղի կանոններ են ի հայտ գալու, տեղի կունենա տարածաշրջանի վերակառուցում, ինչն էլ իր հերթին ենթադրում է աշխարհատնտեսական լուրջ վերափոխումներ:

Միեւնույն ժամանակ բանախոսը շեշտեց, որ Իրաքյան Քրդստանում նույնիսկ 5 րոպեով չեն պատրաստվում այն հետաձգել:

«Բազմիցս նշում են այն մասին, որ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն կարող է էլ ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նման տեսակետը, կարծում եմ, որոշ չափով անտեսում է  իրականությանը»,- ասաց նա։

Նա ասաց, որ այս հարցում կարևոր է Թուրքիայի դիրքորոշումը, սեպտեմբերի 22-ին կգումարվի Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ կհստակեցվի վերջնական դիրքորոշում Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի դեպքում:

« Իրաքյան Քրդստանի անկախացումը ինչ-որ տեղ կարող է Թուրքիայի համար դրական իրողություն լինել: Մանսավորապես, Իրաքյան Քրդստանը կարող է դառնալ անվտանգության բուֆեր անհանգիստ արաբական շրջանի ու Թուրքիայի միջև: Դրանից բացի, նավթային և գազային ռեսուրսների տիրապետող Քրդստանը Թուրքիան կվերածի էլ ավելի մեծ էներգակիրների խաչմերուկի, որովհետև արտահանման այլ ճանապարհ չի ունենա, եթե Իրանը չմեղմացնի իր դիրքորոշումը»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ