18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը

«Խորհուրդ կտամ սենսացիաներ չփնտրել վարչապետի երեկվա խոսում: Բնական կլինե՞ր, եթե իշխող և մինչև 2022 թվականը կառավարություն ձևավորելու իրավունք ունեցող քաղաքական ուժի՝ ՀՀԿ Գործադիր մարմնի ներկայացուցիչ, ՀՀ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը չփափագեր 2018-ից հետո պաշտոն ունենալ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով վարչապետի երեկվա  հայտարարության մասին: Հարցին, թե փափագում է ունենալ պետական պաշտոն 2018 թ-ից հետո, Կարեն Կարապետյանը պատասպանել էր՝ այո:

Տեսակետներին, թե նման կերպ  Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կլինի վարչապետ, Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ներողություն, ով է ասել, որ չի լինի. ինչ կարգավիճակում կլինի, ոնց կլինի, որտեղ կլինի, կքննարկվի Հայաստանի Հանրապետական կուսակցությունում՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բայց այսօր ՀՀԿ օրակարագում 2018 թ. կառավարության ձևավորման որևէ հարց առկա չէ:  Ավելին՝ կառավարության ձևավորման վերաբերյալ որևէ ակնարկ չի եղել: 2018 թվականին մենք մեր առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կքննարկենք այդ հարցը, և նոր կառավարության ձևավորման կարգն ու կադրային ողջ բազան կներկայացվի հանրությանը: Մենք ունենք կուսակցությունում 1 առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը, երբ կգա ժամանակը կներկայացնենք, և այս կառավարության լավագույն ներկայացուցիչներին կներկայացնենք ձեր դատին: Այնպես որ, խնդրում եմ սենսացիաներ չփնտրել, 2018 թվականը կգա, բարին՝ հետը: «Հանրապետականում» միասնություն է, միաբանություն է, և անշնորհակալ գործ է ՀՀԿ-ում փնտրել տարբեր հոսանքներ»:

ՀՀԿ խոսնակը նաև առաջարկեց՝ «արհեստանականորեն չանջատել Կարեն Կարապետյանին իրենց թիմից». «Նա մեր նախագահ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալն է, Գործադիր մարմնի առաջնային դեմքերից է, որն իրականացնում է կուսակցության քաղաքականությունը: Ինչպես, օրինակ, Էդուարդ Շարմազանովը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը կամ Արմեն Աշոտյանը… Եվ այսպես շարունակ: Այսինքն՝ մի թիմ, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է»:

 Շարմազանովը հավելեց. «Այսօր մենք զբաղված ենք նախագահի հանձնարարությունների կատարմամբ, կառավարության ծրագրի իրականացմամբ և մեր նշած առաջնահերթությունների իրականացմամբ: Եվ Կարեն Կարապետյանը նոր բան չի ասել, որևէ սենսացիոն բան չի ասել: Ասել է այն, ինչի մասին կուսակցությունը և ես, որպես կուսակցության խոսնակ, պաշտոնապես բազմիցս խոսել եմ»:

Էդուարդ Շարմազանովը միաժամանակ հարց ուղղեց՝ արդյոք բնակա՞ն կլիներ, եթե մինչև 2022 թվականը կառավարություն ձևավորելու իրավունք ստացած իշխող քաղաքական մեծամասնության ղեկավարի, ՀՀ նախագահի առաջին տեղակալը (ձևարկեպումը՝ Շարմազանովի), չփափագեր, որ 2018 թվականից հետո կունենա պետական պաշտոն:

«Եթե ՀՀԿ-ն չփափագի, հո՞ «Ելք»,-ն ու «Ծառուկյան դաշինքը» չեն փափագելու»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ