16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատահական չէ, որ ցյուրիխյան արձանագրությունները տապալվեցին․ Շ․ Քոչարյան

«Այսօրվա Թուրքիան բռնապետական ճանապարհով է գնում, ժխտողական քաղաքականություն է որդեգրել, և Թուրքիայի` հենց այդ պահվածքը հանգեցրեց նրան, որ ՄԱԿ-ում ՀՀ նախագահն անդրադառնա Ցյուրիխյան արձանագրություններից հրաժարվելուն»:

Այս մասին Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից մի քանի ժամ առաջ հայտարարեց՝ թող չմտածեն, որ մենք կարող ենք պատանդ մնալ այդ արձանագրություններին: Այդ արձանագրությունները հայտարարվել են առ ոչինչ եւ մենք 2018-ի գարուն մտնելու ենք առանց այդ արձանագրությունների»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ու հայ-թուրքական սահմանի բացման հարցերին, Շավարշ Քոչարյանը մեջբերեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի խոսքերը՝ «Դրանց լուծումն անցնում են Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհով»:

ԱԳ փոխնախարարը նկատեց, որ Թուրքիան այսօր ժողովրդավարացման ճիշտ հակառակ ուղիով է ընթանում: «Պատահական չէ, որ ցյուրիխյան արձանագրությունները տապալվեցին: Դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ Թուրքիան սկսեց շեղվել Եվրոպա գնալու համար որդեգրած ուղուց և սկսեց գնալ ըստ էության բռնապետական ճանապարհով»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ