29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բա էս մարդիկ մեղք չե՞ն. «Սասնա ծռեր»-ի դատավոր

maxresdefault

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվոող  «Սասնա ծռեր» 14 անդամի գործով դատական նիստը վերսկսելով  դատավոր Արտուշ Գաբրիելյանը  հայտնեց, որ սանկցիա է կրառել փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի վրա: Հաջորդիվ դիմելու են Փաստաբանական պալատ նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց 13 փաստաբանների միջնորդագիրը, որտեղ նշվում էր, որ փաստաբանները դատարանում են, սակայն գործադուլ են հայտարարել և պահանջում են իրենց ընկերներին առանց խուզարկելու դահլիճ թողնել:

«Փաստորեն 13 պաշտպան ներկա են ու ներս չեն մտնում: Շուշանյանի գրպանում դրամապանակ է եղել ու նա հրաժարվել է ցույց տալ: Բա սա ճիշտ է, էսքան մարդ հավաքվում ու ճանապարհ կտրում դատարան է գալիս, բա էս մարդիկ մեղք չե՞ն…ինչքան հետաձգենք դատերը: Դատարանը գնում է խորհրդակցական սենյակ այս պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառելու»,-հայտարարեց Արտուշ Գաբրիելյանը:

Նշենք, որ ամբաստանյալները դահլիճ բերվեցին և դատական նիստերի դահլիճում գործադուլին չմասնակցող 4 փաստաբան կա:

Նշենք, որ գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ ապակեպատ դահլիճ են սարքել:Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:Հարձակման ընթացքում կազմակերպված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը եւ այնտեղից գաղտնի հափշտակել 14 մլն 808 հազար դրամը:

2016 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

Նախաքննությամբ հաստատվել է նաեւ, որ Խաչատուր Գիչյանը օժանդակել է շենքեր, շինություններ եւ տրանսպորտի միջոցներ զավթելուն, իսկ Կարո Եղնուկյանը՝ զավթածն ու պատանդներին պահելուն:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ