20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես շատ եմ սիրում Հայաստանը․ Օրնելլա Մուտտի (ֆոտոշարք)

Ինչպես հայտնել ենք,   այսօր  ՀՀ անկախության 26-ամյակին և  «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված  համերգային միջոցառում էր կազմակերպվել Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Հիշեցնենք՝ այս միջոցառումը կազմակերպվել էր   Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում։

Համերգի պատվավոր հյուրերի ցանկում էր նաև լեգենդար կինոդերասանուհի Օրնելա Մուտտին։

Հա համերգասրահ ժամանեց Միշել Լեգրանի հետ միասին։ Ասաց՝ շատ է շփապում, բայց իր տպավորություններով կիսվեց լրագրողների հետ։

Մուտտին նշեց՝  երրորդ անգամն է Հայաստանում: Առաջին անգամ նա «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու առիթով է Հայաստանում եղել։
crop_173018007_9PpifGR

«Ես շատ եմ սիրում Հայաստանը․ այստեղ շատ ընկերներ ունեմ: Ուրախ եմ, որ եկել եմ այս հրաշալի համերգին։ Ես կցանկանայի երկար մնալ Հայաստանում,  պարզապես զբաղվածությունս ինձ թույլ չի տալիս»,- ասաց Օրնելա Մուտտին։

crop_173017877_IsCl0em

crop_173018076_4Qz9HI5

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ