24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է պարտադրել Ադրբեջանին.Արմեն Աշոտյան

Այսօր թիվ մեկ խնդիրը պարտադրել Ադրբեջանին կատարել համանախագահների մասնակցությամբ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ընդունված պարտավորությունները, միայն դրանից հետո է կարելի է խոսել բանակցային գործընթացի փաստաթղթային քննարկումների մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Արդի արտաքին մարտահրավերները եւ դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք համագործակցություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Ադրբեջանական դիվանագիտությունը մի խորամանկություն է անում, իր ԱԳ նախարարի շուրթերով ասում է՝ Հայաստանը պետք է վերադառնա բովանդակային քննարկումների, իրենց համար բովանդակային ասելով այն է, ինչը որ հիմա Հայաստանում քննարկում ենք, ցավոք սրտի»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանի խոսքով, Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի հասարակա-քաղաքական օրակարգի կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է, մինչդեռ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդամենը 3 քաղաքական ուժ էր այն ներկայացրել իր նախընտրական ծրագրում. «ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, տարբեր տեսակետներով, բայց ընդամենը երեք ուժ է խոսել Լեռնային Ղարաբաղից, այո, խնդիրը արդիական է, բոլորս դրանով արթնանում ու քնում ենք, բայց քաղաքական օրակարգի նախընտրական թոհուբոհի մեջ դա խնդիր չի դիտարկված»:

Աշոտյանի ելույթից հետո ներկաները հետաքրքրվեցին, թե ինչպես է նա քվեարկելու «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին:

«Եթե ուզում եք իմանալ, ես դեմ եմ քվեարկելու այդ նախագծին: Խնդրում եմ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերը չբերել եւ քննարկման առարկա դարձնել այս համաժողովում», – արձագանքեց Արմեն Աշոտյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ