24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարո Փայլանի երազանքը

«Շատ ուրախ եմ, որ այս անգամ Հայաստանը ուժեղ տեսա: Թուրքիայի պայմանները հիմա վատ են և գնալով վատանում են : Հայերը նույնպես պետք է Թուրքիայի ժողովրդավարության համար ջանք թափեն»,-այսօր՝ սեպտեմբերի՝ 19-ին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Փայլանը նկատեց, որ Պոլսում 60 հազար հայ է ապրում և այդ հայերը նույնպես պետք է իրավունքեր ունենան:

«Թուրք, քուրդ, հայ ժողովրդավար ուժերի հետ պետք է մտածենք պայքարելու մասին: Պետք է ջանք թափենք, որ ցեղասպանության վտանգ այլևս չլինի»,-ընդգծեց Փայլանը:

Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե արդյոք մի օր Արարատի գագաթին եռագույն դրոշ կծածանվի, Փայլանը ասաց.«Հիմա սահմաններ կան: Հիմա բոլորովին ուրիշ իրավիճակ է: Անշուշտ Արարատը մերն է, բայց այնտեղ թուրքեր են ապրում, քրդեր են ապրում, հայեր են ապրում: Պետք է ճանապարհ գտնենք, որ սահմանները վերանան: Ահա սա է իմ երազանքը»,-ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ