19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատերազմի մեջ երկու հաղթող չի լինում, կա՛մ մենք, կա՛մ Ադրբեջանը

Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանն ասում է, որ թույլ երկիր լինելով՝ մենք չենք ոչ մի հարցում, առավել ևս Արցախի կոնֆլիկտում մեզ համար շահավետ արդյունքի հասնել: «Մեզ հարկավոր է տնտեսապես զարգանալ, զարգանալ տեխնոլոգիապես, մոդերնացնել զինված ուժերը, ամրացնել հասարակությունն ու կրթական համակարգը, և նոր եւ հզոր երկիրը կարող է նույնսիկ Ղարաբաղի հարցը բավական արագ լուծել»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նա: 

Միաժամանակ,  Արեգ Գալստյանը նկատեց, որ պիտի համապատասխան մարմիններն Ադրբեջանի թուլացմամբ զբաղվեն: «Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները դրա համար, քանի որ ամեն դեպքում այս հարցը պիտի ավարտվի մեկ հասարակ որոշմամբ՝ կլինի դա կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի կապիտուլացիան: Պատմությունն այլ տարբերակ առաջ չի քաշում: Պատերազմի մեջ երկու հաղթող չի լինում: Նույնիսկ կոմպրոմիս չկա պատերազմի մեջ: Մեզ ձեռք է տալիս միայն հաղթանակը, ռազմական իմաստով մենք այն հաղթել ենք, մնում է հաղթել դիվանագիտական մակարդակում: Իսկ դրա համար էլ պետք է դառնալ հզոր երկիր: Եթե այս խնդիրը լուծվի, Ղարաբաղն էլ, մյուս հարցերն էլ ինքնըստինքյան կլուծվեն»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ