20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե Քոչարյանը կարողանար (տեսանյութ)

«Երեկ առաջին անգամ դրվեց այդ հարցը նախագահի, կաթողիկոսի, Արամ Ա-ի ելույթներում, որ պետք է ներգաղթ ապահովել  որովհետև սպառնալից է դառնում արտագաղթը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Վերջինս խոսելով ռուսական լեզվի և Հայաստանում ռուսական արժեքներն այստեղ տարածել փորձողների մասին՝ ասաց, որ արհեստական հարց է՝ հայերը կխոսեն ռուսերեն, թե ոչ: «Լուն դարձնում են ուխտ, որը ընդհանրապես իմաստ չունեցող բան է:

Ինչքան ծաղրածուներ կան ամեն մի խորհրդարանում, բոլորն ուզում են իրենց ձևով հրապարակայնություն ունենալ»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա Ա. Միհրանյանը շեշտեց, որ ներքին տարանջատում Սամվել Կարապետյանի, Կարեն Կարապետյանի, Սերժ Սարգսյանի միջև չկա: «Ես որքան գիտեմ՝ նրանք գտնվում են հրաշալի հարաբերությունների մեջ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այլ ֆենոմեն էր, եթե Ռոբերտ Քոչարյանը կարողանար ստեղծել ուժեղ իշխող կուսակցություն, Ռոբերտ Քոչարյանը կմնար վարչապետ այդ կուսակցության կողմից, իսկ Սերժ Սարգսյանը քաղաքական ինքնուրույն գործոն էր, այդ պատճառով էլ ստեղծեց այդ կուսակցությունը:

Ռոբերտի կամքն ու ուժը, վճռականությունը բարձր եմ գնահատում, գիտեմ, որ նա լուրջ պետական գործիչ է, բայց այդ տեսակ հարաբերություների մեջ՝ բազմաքայլ կոմբինացիաներ, ուժեր համախմբել, մոբիլիզացիաներ անել, հայկական պետականության մեջ Սերժ Սարգսյանն իր իմաստուն ու ճկուն լինելով անգերազանցելի է»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում կարելի է չեղյալ հայտարարել նախագահի հայտարարությունը, որ վարչապետ լինի, քաղաքագետն արձագանքեց. «Երբեք մի ասա երբեք, քաղաքականության մեջ եթե փոխվում են հանգամանքները, և քաղաքական գործիչը չի փոխվում ելնելով դրանից, ուրեմն նա հիմար է: Այսինքն՝ ի՞նչի մասին է  խոսքը, ժամանակին փոխվում են հանգամանքները: Ես չգիտեմ իր նպատակները, բայց մտածում եմ, որ եթե իր կուսակցությունն ունեցավ այդպիսի շեշտակի հաղթանակ ընտրություններում, եթե ժամկետը վերջանա, ու հարց առաջ գա՝ ով պետք է ղեկավարի, կուսակցությունը պիտի հավաքվի ու քննարկումների ընթացքում որոշի»:

Ա. Միհրանյանն ընդգծեց, որ Կարեն Կարապետյանը կշարունակի դերակատարում ունենալ բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, թե ինչպես դա կկոչվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ