19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ներիշխանական կոնֆլի՞կտ

Հետաքրքիր հարաբերություններ են ուրվագծվում իշխանության տարբեր ճյուղերի միջև՝ նախագահական ինստիտուտի և կառավարության: Վերջին շրջանում, Մաքսային միության հետ կապված, քաղաքական բազմաշերտ մետաֆորաների ենք ականատես լինում: Թվում է՝ վերոնշյալ ինստիտուտների միջև առկա է կոնֆլիկտային հարաբերություն:

Նախագահը խնդրում է արագացնել ՀՀ-ի ՄՄ-ի կազմ ընդունելու գործընթացը, սակայն վարչապետը մի քանի օր առաջ հայտարարում է, թե Մաքսային միության սակագները բարձր են և որ լրջագույն խնդիրների կարող ենք բախվել: Այնուհետև նախագահ Սարգսյանը Մինսկում ստանձնում է պարտավորություն, որ իր երկիրը չի անի հայտարարություններ, որոնք կարող են հակասել ՄՄ շահերին, մինչդեռ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում պարզաբանում է.

՛՛Կարծում եմ, քաղաքական հայտարարություններով չեն, որ որոշվում են ՀՀ տարբեր ճյուղերի լիազորությունները, այլ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, ուստի որևէ մեկը չի կարող մեզ կաշկանդել մեր ազատություններում՛՛։ Հնարավոր է, որ առկա է ներհամակարգային լատենտային կոնֆլիկտ նախագահականի ու կառավարության միջև, սակայն այդ դեպքում, գոնե, կոնֆլիկտն ունենում է կոգնիտիվ դրսևորում /հեռակա վեճեր, քննադատություններ Զլմ-ներով և այլն), սակայն մենք նման հակամարտություն չենք տեսնում, գոնե առայժմ:

Ուրեմն, տրամաբանորեն գործում է հաջորդ՝ արտաքին-քաղաքական մոդելը, երբ իշխանության ճյուղերը սկսում են կիրառել դեմոկրատիայի ընծայած քաղաքական ողջ զինանոցը՝ իշխանության ճյուղերը տարանջատված են և ունեն սեփական դիրքորոշումն արտահայտելու իրավունք և հնարավորություն: Այս տեսակ դեմոկրատիան առաջ է գալիս հիմնականում, երբ գոյություն ունի արտաքին քաղաքական ինչ-որ դիլեմա կամ լրջագույն մարտահրավեր, որը հնարավորություն է տալիս խուսանավել սպասվող անցանկալի ելքերով ավարտից:

Այսպես իշխանությունը փորձում է մանևրի դաշտ բացել և գործել երկու ճակատով: Չի բացառվում, որ այս գործելաոճը Վիլնյուսից հնարավորինս մեծ պատառ պոկելու նպատակ ունի, մյուս կողմից էլ Ռուսաստանին հասկացնել է տրվում, որ ՀՀ-ն, այնուամենայնիվ, ամեն հարցի հետ չէ, որ համաձայն է: Այս մեսիջով Մոսկվային հասկացվում է, որ միության անդամ-երկրների որդեգրած դիրքորոշումը Հայաստանին մտահոգում է, և չի կարող աննկատ մնալ:

Իսկ քանի որ հետխորհրդային տարածքում համակարգի հիմնական շարժիչը նախագահի ինստիտուտն է ու նաև ընկալվում է այդպես, ապա այդ մասին Սերժ Սարգսյանն ուղղակի չէր կարող հայտարարել՝ հնարավոր ճնշումների չենթարկվելու համար:

Միեւնույն ժամանակ մեսիջներ ուղարկելուց առաջ Երևանում պետք է որ լավ հասկանային, օրինակ՝ Ղազախստանի դիրքորոշումը ԼՂՀ հակամարտության հարցում, և բանը հասներ ոչ թե մեսիջների, այլ հստակ դիրքորոշման, որով հնարավոր լիներ կանխել նման անցանկալի ձևակերպումներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ