25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժիրինովսկին պատրաստ է զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով

Մոսկվայում հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ամենամյա փառատոնի բացման ժամանակ Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատրաստ է զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով։ Այդ մասին տեղեկացնում է Rusarminfo-ն:

«Ես ամեն ինչ կանեմ, որ մենք Կուրսկի երկաթուղային կայարանում կարողանանք դիմավորել Երեւան-Մոսկվա գնացքներ, որպեսզի ռուսները Հայաստանում, իսկ հայերը մեզ մոտ իրենց զգան ինչպես տանը: Որպեսզի այնպիսի զգացողություն չառաջանա, որ մենք օտար ենք, առավել եւս, որ հայերն այդքան լավ են տիրապետում ռուսաց լեզվին»,- ասել է Ժիրինովսկին:

Նա նաեւ նշել է, որ պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի ռուսական շուկայում ավելանան հայկական արտադրության ապրանքների ծավալները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ