19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե Ռուսաստանը պայթեց, պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի վիճակը. շոկից դուրս են եկել

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շուտով համագումար է անելու. այս մասին Henaran.am-ին հայտնեց կուսակցության անդամ Արմեն Առաքելյանը: «Մենք հիմա ձևաչափերն ենք որոշում, համագումարից հետո կբացենք կուսակցական գրասենյակներ, գոնե 13 ընտրատարածքում բացելու ենք»,-նշեց նա: Հարցին, թե արդեն հաջորդ ընտրություններին են պատրաստվում, նա պատասխանեց. «Ամեն ինչի՝ և մյուս ընտրություններին, և գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:  

Մեծամտություն չլինի, ուղղակի անկեղծ լինելով՝ պիտի ասեմ՝ մեր ճանաչելիությունը բավական ցածր է, ընտրություններին էլ ցուցյ տվեցին, որ բացի Երևանից ու այլ մեծ քաղաքներից մեծ ճանաչում չունենք, և մեր գաղափարները պոպուլիստական չեն: Այսօր մեծ մասը նոստալգիայով է ապրում, ռուսամետ է, և հիմնական մնացած ժողովուրդն էլ թոշակառուներ են, ովքել էր որոշումե ն երկրի բախտը»:

Արմեն Առաքելյանը կարծում է, որ հայերից ազատական ժողովուրդ չկա, բայց նույնիսկ հայերն էլ չգիտեն այդ մասին: «Ուղղակի մանրակրկիտ աշխատանք է պետք տեղերում»:

Հարցին, թե ընտրություններից հետո ստացած շոկից դուրս եկել են, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչն արձագանքեց. «Այո, կարելի է ասել և այդպես, շոգերը մի քիչ խանգարեցին, թե չէ ավելի շուտ դուրս կգայինք: Հիմա կուսակցությունը մշակում է 4-5 հիմնական մեսիջը, որը ուղղելու ենք համագումարի ժամանակ»:

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավոր է կուսակցության ղեկավարի փոփոխություն էլ լինի (նախագահը Խաչատուր Քոքոբելյանն է- հեղ.), Արմեն Առաքելյանն ասաց. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Համագումարը կլինի, կերևա»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ