29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքական մեսիջներ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքից. Ժամանակ

21740245_972669406229126_340228192291788302_n

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի և նրա հարսնացուի՝ Լիլիթի հարսանեկան արարողությունը։ Հայաստանի հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է նրանց քավորը։ Պսակադրությունը կատարվել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցում, այնուհետև խնջույքն ընթացել է մայրաքաղաքի ամենահեղինակավոր հաստատություններից մեկում՝ «Սաֆիսա» ռեստորանում։

Հարսանեկան խնջույքին մասնակցել է հայաստանյան ողջ էլիտան` նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ: Ավելորդ է ասել, որ հայկական իրականության մեջ էլիտար հարսանիքները վաղուց դուրս են եկել անձնական, ընտանեկան շրջանակից` արտացոլելով ներհամակարգային հարաբերությունների ողջ խճանկարը, բացահայտելով իշխանության ներսում ուժերի հարաբերակցությունը, ուրվագծելոով նոր դաշինքներն ու քանդելով հները: Դեռ հարսանեկան արարողությունից օրեր առաջ Կարապետյանների ընտանիքը և ԶԼՄ-ները ակտիվորեն շրջանառեցին, որ հարսնացուն` Լիլիթը, հասարակ, սովորական ընտանիքից է, նրա ծնողները բժիշկներ են: Մի կողմից` հրաշալի է, որ գոնե այս դեպքում երիտասարդ և գեղեցիկ զույգը կայանում է սիրո և զգացմունքի հիմքով` քաղաքական հաշվարկներից դուրս:

Մյուս կողմից` հարսնացուի ընտանիքին տրված «հասարակ» որակումը հուշում է հասարակական, սոցիալական հարաբերությունների դեգրադացիայի մասին, որովհետև մեզանում «հատուկ» համարվում են միայն քսակատերերն` անկախ իրենց տաղանդից ու շնորհից, արժեքային համակարգից ու դաստիարակությունից: Իսկ իշխանական հանգույցները շարունակում են ամրանալ էլիտար հարսանիքներով, քավոր-սանիկական նորանոր հարաբերություններով: Միևնույն ժամանակ` համակարգն ավելի է փակվում հասարակության համար, որովհետև նույնիսկ անձնական կապերը, երջանկությունը, քեֆն ու ուրախությունը ծառայեցվում են համակարգային տրամաբանությանը:

Երեկվա հարսանիքի զույգի, ճոխության, ճաշակով դիզայնի մասին սոցցանցերում, ԶԼՄ-ներում կխոսեն ևս մի քանի օր, ապա թեման կմոռացվի: Սակայն, առնվազն` քաղաքական համակարգում, չի մոռացվի, որ երեկվա հարսանիքի քավորը վարչապետ Կարեն Կարապետյանն էր:

Կարապետյաններն իրենց գործնական հարաբերությունները, բիզնես շահերը, Հայաստանի իշխանության նկատմամբ անթաքույց հավակնությունները երեկ ամրապնդեցին քավոր-սանիկական հարաբերություններով: Հայաստանյան իրականության և ավանդույթների համատեքստում դա ավելին է, քան` հրապարակային քաղաքական հայտարարությունը, նույնիսկ` ներդրումները: Մեկնարկած քաղաքական աշնան հիմնական իրադարձությունը դարձավ ոչ թե խորհրդարանական աշնանային նստաշրջանի բացումը, այլ «Սաֆիսայում» երեկ տեղի ունեցած հարսանեկան խնջույքը:

Հետսովետական տարածքում օլիգարխները ձգտում են մտերմության բարձրաստիճան պաշտոնյաների, պետության առաջին դեմքերի հետ. դա է նրանց ոչ այնքան մաքուր և հիմնականում ստվերային բիզնեսի հաջողության գրավականը: Սամվել Կարապետյանը բացառություն չէ, ըստ այդմ` կարելի է եզրակացնել, որ լուծվել է նրա ընտանիքի նորաթուխ քավորի` Կարեն Կարապետյանի վարչապետության հարցը 2018-ի ապրիլից հետո: Եթե դա այդպես է, ապա, երեկվա հարսանիքին, ըստ էության, դարձավ իշխանության նոր ստատուս-քվոյի հրապարակային ցուցադրության առիթ:

Մյուս կողմից` չբացառենք, որ Կարապետյանների նոր քավոր-սանիկությունը` հակառակը, ներհամակարգային նոր հակասությունների մեկնարկի ազդանշանն է, Կարապետյանների վճռականության և ազդեցիկության ցուցադրությունը: Որ վարկածն էլ ճիշտ լինի, երեկ մենք ականատեսը դարձանք հաշվարկով ձևավորված նոր քավոր-սանիկության, որի նպատակը Հայաստանի իշխանությունն է:
Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ