25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոմունիզմի ստվերը շատ է խանգարում մեզ. Վահան Արծրունի (տեսանյութ)

Երգիչ, երգահան Վահան Արծրունին կողմ է «Ելքի» նախաձեռնությանը՝ վերանվանել Երևանի այն փողոցները, որոնք կրում են քաղաքական այն գործիչների անվանումները, ովքեր ի նպաստ հայ ժողովրդի գործունեություն չեն ծավալել:

«Մենք պետք է մեր առօրյայից հեռացնենք կոմունիզմի ստվերը, դա խանգարում է մեզ ինքնադրսևորվել ապագային վերաբերող հսկայական քանակի հարցերի շուրջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով.

«Պետք է փոխել բոլոր այն մարդկանց անուններով փողոցները, որոնք կապ չունեն մեր արժևորված պատմության հետ, հանրությունը պիտի ճշգրիտ ու հստակ վերաբերմունք դրսևորի սեփական պատմության ու այն անձանց նկատմամբ, ովքեր մեր պատմության մեջ որոշակի հանցավոր դերակատարություն են ունեցել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ