25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջ ՀՀԿ անդամները քրեորեն չէին հետապնդվում, հիմա ուրիշ է

Արտոնությունները, մասնավորապես հարկային արտոնությունները, նպատակ են հետապնդում ներդրում ներգրավել: Երբ երկրի վարչապետը համարում է, որ նա բավարար չափի «ներգրավված» չէ, նա ինքն իրեն 200,000,000 դրամի արտոնություն է տալիս, որ իր համար իր ղեկավարած երկիրն ավելի… հրապուրիչ դարձնի։ Ըստ իս, սա շատ տրամաբանական է: Եթե երկրի վարչապետին այս երկիրը դուր չգա, բա ո՞ւմ դուրը կգա: Հարգելի ուսուցիչներ, պիտի նենց անեք, որ այս երկիրը էդ մարդու դուրը գա, իսկ եթե ձեր դուրը դա չի գալիս, կարող եք միանալ այն 20,000 մարդկանց, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում արդեն լքել են այս երկիրը։

Եթե առաջ ՀՀԿ անդամները քրեորեն չէին հետապնդվում, հիմա կառավարությունն ու իրենց ընտանիքի անդամները հարկայնորեն չեն հետապնդվում: Ու, վաբշե, երեխեք, էկեք ԱԱՀ-ն հանենք: Երկիրը դարձնենք Դուբայ, ընդեղ էլ ԱԱՀ չկա: Բոլորդ երևի եղել եք… գիտեք…

Հ.Գ. Կատակ եմ անում, լրջին չտաք, Դուբայը գալիք հունվարից 5% ԱԱՀ ա մտցնում:

Արթուր Դանիելյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ