29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղի է ունեցել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին նախարարական վեհաժողովի հանդիպումը

lur_Bankok_15.09

2017թ. սեպտեմբերի 6-8-ը ՄԱԿ-ի Ասիական և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հրավերով ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Թաիլանդի թագավորության Բանգկոկ քաղաքում կայացած Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին նախարարական վեհաժողովի բարձրաստիճան հատվածի հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի բնապահպանական հարցերին:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել ելույթով` ողջունելով Նախարարական հայտարարության նախագիծը, և ընդգծել, որ բնապահպանական խնդիրները պետք է լուծվեն տնտեսական և սոցիալական հարցերին զուգահեռ:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է Հայաստանում կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որն աշխարհում 10-րդ և Եվրասիական տարածաշրջանում առաջինն է:

Նա նաև նշել է, որ ներկայում բնապահպանական ոլորտում ներդրումները շահավետ են ոչ միայն բնապահպանական, այլ նաև տնտեսական և սոցիալական տեսանկյուններից:

Համաժողովի ընթացքում Է.Գրիգորյանն առանձին հանդիպումներ է ունեցել նաև ՄԱԿ-ի բնապահպանության ծրագրի ղեկավարի, Սինգապուրի բնապահպանության նախարարի, Ճապոնիայի և Կորեայի բնապահպանության փոխնախարարների, Չինաստանի, Իրանի, Ավստրալիայի, Մոնղոլիայի պատվիրակությունների ղեկավարների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների և այլ պաշտոնատար անձանց հետ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ