19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լապշինը և Ալիևի finita la commedia-ն

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալման և Իսրայելին արտահանձնման հետ կապված պատմությունը լրիվ այլ ուղղով գնաց,որին քչերն էին սպասում…
Ադրբեջանա-բելառուսական ներկայացումը,որը սկսվեց Լապշինի շուրջ անցյալ տարվա դեկտեմբերին ավարտվեց Բաքվի խայտառակ պարտությամբ…Բաքբի և Մինսկի բռնապետերի համատեղ ջանքերի շնորհիվ Արցախ այցելած և Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ “սև ցուցակում” իր արժանի տեղը զբաղեցրած հայտնի բլոգերը շատ շուտով հայտնվեց Բաքվի բանտում…”Լապշին շոուն” Իլհամ Ալիևը կազմակերպեց մեկ նպատակով՝վախեցնել և ահաբեկել Արցախ այցելողներին…Ադրբեջանում սարսափելի անհանգստացած են դեպի Արցախ օտարերկրյա զբոսաշրջիկների ակտիվ ուղևորություններից,հատկապես,երբ դրանց մեջ են աշխարհահռչակ դեմքեր…Ինչու՞ ապշերոնյան բռնապետը ընտրեց հենց Լապշինին որպես քավության նոխազ… Պատասխանը շատ պարզ էր…Լապշնը ոչ միայն այցելել էր Արցախ,այլև Ադրբեջանի ԱԳՆ-ի “սև ցուցակում” գտնվելով այցելել էր Ադրբեջան և այդ մասին հեգնել էր իր գրառումներում…Բաքվում կատաղել էին այդ հանգամանքից…
Սակայն Լապշինի Բաքվին արտահանձնելուց հետո Իլհամ Ալիևի վարչակազմում հասկացան,որ իրենց ծրագրերը ձախողված են…Դրանից հետո,այս տարվա մարտին Արցախ են այցելում հայտնի լրագրողներ և բլոգերներ, որոնց մեջ էր նաև “Ռունետի հայր” Անտոն Նոսիկը…Սա ապտակ էր պաշտոնական Բաքվին…
Շուտով Իլհամ Ալիևը որոշեց այլ տեղում օգտագործել Լապշինին…Ադրբեջանը փորձեր կատարեց Մոսկվային հասկացնել,որ մեծ ուրախությամբ կփոխանակի ՌԴ քաղաքացի Լապշնին Շուշիի բանտում իր պատիժը կրող “քարվաճառյան մարդասպաններից” մեկի՝ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովի հետ…Մոսկվայում հավատարմագրված ադրբեջանական ԶԼՄ-ների սեփական թղթակիցները ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարի Զախարովային ուղղակի ահաբեկում էին Ասկերովի մասին հարցերով,որին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց կոշտ պատասխանով,հասկացնելով Բաքվին,որ Մոսկվայում շատ լավ տեղյակ են,թե իրենց քաղաքացի Ասկերովը ում շահերը պաշտպանելու համար է հայտնել Արցախում…Իսկ Լապշինի դատավարության վերջին օրը,երբ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթերցում էին Ալեքսանդրի դատավճիռը,մի խումբ փնթի ցուցարարներ վանկարկում էին՝”Լապշինին փոխանակեք Ասկերովով”… Ցուցարար կոչվածների վանկարկումները ամբողջությամբ բացահայտեցին Բաքվի նպատակները…Սակայն այստեղ էլ Բաքուն պարտություն կրեց…Երևանն այդ հարցում անդրդվելի է…
Այն բանից հետո,երբ իսրայելական մամուլը բացահայտեց Ադրբեջանի և իսրայելական Aeronautics Defense Systems-ի աղմակահարույց պատմությունը,երբ հրեա օպերատորները հրաժարվել էին ԱԹՍ-ն ուղղել հայկական դիրքերի վրա,որի արդյունքում Թել-Ավիվն արգելել է վերը նշված ընկերությանը Բաքվին ԱԹՍ-ներ վաճառել,պաշտոնական այցով շուտափույտ Իսրայել ժամանած Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը որպես “բարիկամքի դրսևորում” և նվեր Թել-Ավիվ է իր հետ “բերում” Բաքվում բանտարկված Լապշինին… Նպատակը մեկն է՝Բաքվի նվերի դիմաց “ռեինկարնացիայի” ենթարկել ԱԹՍ-ների գնման չեղարված գործարքը…
Սակայն Իսրայելում չեն սիրում,երբ որևէ մեկը իրենց շանտաժում է իր “լավություններով”…Հենց պաշտոնական Թել-Ավիվի թույլըվությամբ էլ Լապշինն այսօր բացեց իր “բերանը”՝տարրական խայտառակելով Իլհամ Ալիևի վարչակարգին և արդեն որպես օտարերկրացի բացահայտելով մի բան,որի մասին մենք վաղուց գիտենք՝կենդանական հայատյացությունը,որն աննկարագրելի մասշտաբների է հասել Ադրբեջանում…Սեպտեմբերի 15-ին Լապշինի հրապարակած երեք գրառումները բավական սկանդալային են և աղմկահարույց…
Լապշինի “անկեղծություններով” Իսրայելը նաև հասկացրեց բոլորին,որ իր քաղաքացու անձեռնմխելիության համար պատրաստ է պատժել բոլորին,նույնիսկ իր “մտերիմ” Ադրբեջանին,ով հանդգնել էր հրեական պետության քաղաքացուն դարձնել “առքուվաճառքի” առարկա…
Բաքուն Լապշինին ձերբակալելով չհասավ իր ոչ մի նպատակին…Ա.Լապշինի ձերբակալությունը և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեծ հարված են Ադրբեջանի համար,ավելի մեծ,քան Հակոբ Ինջիղուլյանի և դավաճան Վահան Մարտիրոսյանի հետ կապված պատմությունները, որոնք ևս տապալվեցին այն կազմակերպողների կողմից… Ինչպես ասում են՝”սա Ալիևի finita la commedia-ն է”… Այսինքն,Ադրբեջանի բռնապետի համար ներկայացումն ավարտված է…Սկցվել է այդ ձախողված ներկայացման դառը պտուղների համտեսումը,որը և սկուտեղի վրա Բաքվին է մատուցում Լապշինը…
Հ.Գ.Տեսնե՞ս այսքան ձախողումներից և խայտառակվելուց հետո Իլհամ Ալիևը նոր հիմարություն կրկին կձեռնարկի…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ