25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայեր, դիմացեք․ Լապշինի գրառումը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվի բանտից ազատ արձակվելուց Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ամոթ է խոստովանել, բայց նախքան ադրբեջանական բանտում հայտնվեը անկեղծորեն կարծում էի, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ հակասական է և պետք է լուծվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի պետական սահմանները: Որքան հիմար էի: Ադրբեջանը դեռևս 1988-ին է ահաբեկչություն սկսել հայերի նկատմամբ Սումգայիթում, Բաքվում և Ղարաբաղում․․․

Չնայած, Ադրբեջանի հրեաների 95 տոկոսը երկրից փախել է մոտավորապես այն նույն ժամանակաշրջանում, երբ ղարաբաղյան հակամարտությունն է սկսվել։ Ապահովագրվելու համար, համարելով, որ հայերի հարցերը լուծելուց հետո հրեաներին կանցնեն, ժառանգական հիշողությունն իր դերը կատարել է։ Այսօր հրեաներին Ադրբեջանում սիրում են, չէ որ հրեաներ այնտեղ գրեթե չկան, մի քանի հազարից էլ քիչ են։ Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից առաջ նրանց թիվը գրեթե 100 հազար էր կազմում»։ 

Բլոգերը գրել է, որ իր դեմ մեղադրական ակտում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի ստորագրության տակ գրված է եղել, որ «մեղադրյալ  Լապշինը Ղարաբաղյան օկուպացված շրջանն անվանել է Արցախ, ինչն ապացուցում է նրա անջատողական գործողությունները Ֆեյբուքյան ընկեր Սերգեյ Շահվերդյանի հետ միասին»:

«Հատկանշական է, որ առավոտից երեկո հանդուրժողականության մասին խոսող Ադրբեջանը Ղարաբաղի Արցախ հայկական անվանումն անօրինական է համարում: Այսինքն, հայոց լեզուն օրենքից դուրս է, հայերին իրենց մայրենի լեզվով խոսել չի թույլատրվում, սեփական հավատն ունենալ նույնպես չի կարելի», – գրել է նա՝ նշելով, որ ադրբեջանցի քննիչն ասել է. «հայերի ցեղասպանությունը մտացածին է, եթե թուրքերը կոտորած լինեին նրանց, մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք»:

«Հայեր, դիմացե՛ք։ Այս մարդիկ ուզում են ձեզ տեսնել մահացած եւ վերջ ։ Ու եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքորոշման թուլացման հետեւանքով կորցնեք Ղարաբաղը՝ իմացեք, որ նրանք կգան ձեզ կոտորելու։ Ինչպես թուրքերը 100 տարի առաջ։ Գազանացումն արդեն գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները», – գրել է Լապշինը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ