ԱԳ նախարարությունը պետք է տագնապ հնչեցնի
«Թուրքիան փորձում է Նախիջևանն իրենով անել, և սրա ամենավտանգավոր բանն այն է, որ պատերազմական գործողությունների դեպքում կարող է կործանման ենթարկել հենց Նախիջևանից, այն տեխնիական, որ այնտեղ կա»,-այսօր երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Արտակագ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ նրա՝ մեր դիվանագիտությունը պիտի հենց Մոսկվայի հետ աշխատի այդ ուղղությամբ, քանի որ Կարսի պայմանագիրն արգելում է Թուրքիակին այնտեղ ռազմական կետ ունենալ, սակայն այդ պայմանը չի պահպանվում: «Հայաստանը պետք է տագնապ հնչեցնի այդ ուղղությամբ, Իրանի հետ պետք է աշխատել նաև այդ ուղղությամբ, թուրքերն արդեն շատ լավ մտել են այդտեղ»,-նկատեց նա:
ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը հավելեց, որ Նախիջևանում եղած ամենահեռահար զենքը «Տոչկա ու»-ն է: «Մեզ ձեռք կտա, որ գլխներից ձեռ քաշեն ու «Տոչկա ու» համակարգերն օգտագործեն Երևանի ուղղությամբ: Դրանք կետային հարվածներ հասցնող զենքեր են, դա մեզ քարտ բլանշ կտա ամբողջ բանակային ներուժն օգտագործել Նախիջևանի տարածքում այդ տեխնիկական ոչնչացնելու համար»,-ասաց նա ու համաձայնեց, որ պետք է տագնապ հնչեցնել, որ Նախիջևանում թուրքերն են երևում: