23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Թեժ պայքար մարզերում. ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի մի շարք մարզերում այսօր` սեպտեմբերի 23-ին, կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մասնավորպես, ՏԻՄ ընտրություններ կկայանան Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում:

Համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանա 262 համայնքներում, իսկ ավագանու ընտրություններ կանցկացվեն 281 համայնքներում: 262 համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 699 թեկնածու:

Օրենքով սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել 177 քաղաքացի: Քվեարկությանը կմասնակցի 521 համայնքապետի թեկնածու:13 համայնքում սեպտեմբերի 23-ին նախատեսված  ՏԻՄ ընտրությունները չեն կայանա, քանի որ բավարար թեկնածուներ չեն եղել: Ինչ վերաբերում է թեկնածուների կուսակցական պատկանելիությանը, ապա Henaran.am-ը արդեն տեղեկացրել է, որ մեծ մասը անկուսակցականներ են:

Թեժ ընտրապայքար է սպասվում Բերդում, Դիլիջանում, Աշտարակում:

Henaran.am-ը պարբերաբար տեղեկատվություն կներկայացնի ընտրությունների մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ