25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գողական ռազբորկա» և վենդետա. նոր մանրամասներ կենտրոնի կրակոցներից

Henaran.am-ի տեղեկություններով, Երեւան քաղաքի Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներից վիրավորվածն Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանն է, ով 39 տարեկան է:

«Ալավերդիում վենդետաները ավարտ չունեն: Վահագնը միշտ էլ նշանառության տակ էր ու դրա համար էլ բրոնապատված համերով էր շրջում, բայց արի ու տես որ հնարավոր է խոցել»,-Henaran.am-ի թղթակցին հայտնեց Ալավերդու բնակիչներից Ա.Վ-ն, ով հասկանալի պատճառներով չուզեց ներկայանալ անուն ազգանունով:

Նա նշեց, որ Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում : Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ Վահագն Աբգարյանը: Այս երկու քրեական հեղինակությունները ազգականներ են:

Նրանց բախումների արդյունքում հունիսին  սպանվել է Կարո Փիրուզյանը:

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Ալավերդու շուկայի տարածքում, բոլորի ներկայությամբ, «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի կրակոցով 39–ամյա Կարեն Փիրուզյանին սպանել էր  Վալերի (Վալոդիկ) Դավթյանը:

«Սա գողական բազար է, բայց մարդիկ են զոհվում ու հայեր»,-հավելեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ