25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեզ մեռած օրենքներ պետք չեն. ԱԺ-ն քննարկում է աուդիտի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է Լիցենզավորման մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությամբ, տեխնիկական բնույթ ունի և ճշգրտող նշանակություն: Նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանից պատգամավորները ցանկանում էին տեղեկանալ,որքանով է արդյունավետ պարտադիր աուդիտ իրականացնել:Մասնավորապես ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց.

«Ինչի՞ խոշոր միջազգային կառույցները ՀՀ միջին եւ խոշոր ընկերություններին խոշոր վարկեր չեն տալիս: Հիմնական փաստարկն այս է՝ թափանցիկ մենեջմենթ չկա, ես չեմ վստահում քեզ, ունես սեւ հաշվապահություն: Եթե ձեռնարկությունը գործի լեգալ՝ բոլոր հարկերը մուծելով, բոլոր ծախսերը ցույց տալով՝ կունենա՞ ձեռնարկությունը շահութաբերություն, թե՞ չէ: Եթե մենք չենք կարողանում տնտեսագիտորեն գրագետ ձեւավորենք, թե ինչո՞ւ այդ սեւ հաշվապահությունը չի լուսավորվում, անընդհատ սեւ է մնում ինչ-որ մաս, մենք ձեր ասած աուդիտի մասով էլ միշտ պրոբլեմ ենք ունենալու: Կիսատ է մնալու, աուդիտն էլ են չէ մեր համապատասխան քաղաքացիները անում, փող կտան՝ կասեն արա: Մեռած օրենքներ մեզ պետք չեն»:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն ասաց, որ աուդիտը դարձել է կոռուպցիոն գործունեությունների հիմք: Դավիթ Անանյանը սակայն չհամաձայնեց պատգամավորի այս դիտարկումների հետ. «Միգուցե պետք է մշակույթ ձևավորենք, որ բիզնեսը հասկանա, որ աուդիտը թափանցիկ գործելու միջոց է»: Դարձյալ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ հայտարարեց, Հայաստանում աուդիտը արդյունավետություն չունի ի տարբերություն որոշ երկրների:

Պատգամավորը հետևյալ հարցն ուղղեց՝ արդյոք կա՞ աշխարհում պարտադիր աուդիտի ինստիտուտ և ինչ նպատակ է հետապնդում: Դավիթ Անանյանը ասաց, որ կան երկրներ, որոնք ֆինանսական հաշվետվության թափանցիկության կանոնները հրապարակելու մշակույթ են ձևավորել: Սակայն Բոստանջյանը պնդեց,որ ամենամեծ կոռուպցիոն ռիսկն է համարում այն մոտեցումը, որ եթե աուդիտ ես անցել, ուրեմն քեզ չեն համարում տնտեսվարող սուբյեկտ: Փոխնախարարը մասամբ է համաձայնեց Բոստանջյանի հետ ,ասելով որ ոչ թե պարտադրում են աուդիտ, այլ պարտադրում են , որ գիտակցի հանրության նկատմամբ հաշվետվության պարտավորությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ