23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Այլմոլորակայինները կայցելե՞ն Հայաստան. Ժամանակ

Հնարավո՞ր է, որ մի օր այլմոլորակայիններ այցելեն Հայաստան. իհարկե՝ այո, որովհետեւ գիտությունը չի ժխտում այլմոլորակային կյանքի գոյությունը, ընդհակառակը՝ ակտիվ քայլեր են ձեռնարկվում դրա գոյությունը հաստատելու համար։

Արդյոք Հայաստանը պատ­րա՞ստ Է այլմոլորակայիններին ընդունելուն. իհարկե՝ ոչ։ Ինչու ենք նման կատեգորիկ պնդում անում, որովհետեւ Հայաստանում չկա օրենք այլմոլորակայինների մասին։ Եթե մի օր այլմոլորակայինները այցելեն Հա­յաստան, հայտնի չի լինելու, թե ով է արձանագրելու նրանց Հա­յաստան գալը, որ պետական մարմինն է զբաղվելու նրանց կարգավիճակով, ում պետք է դիմեն այլմոլորակայինները եւ ընդհանրապես ինչ կարգավիճակ պետք է ստանան։

Չնայած Հայաստանում չկա Այլմոլորակայինների մասին օրենք, սակայն կա օրենք «Քա­ղաքական ապաստանի մա­սին»։ Նախորդ օրը այդ օրենքում փոփոխություններ եւ լրա­ցումներ էին կատարվում, եւ պատգամավորներն ու տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը ակտիվ քննարկում Էին, թե օրենքում ինչը փոխել եւ ինչի համար։ Երեկ «Քաղաքական ապաս­տանի մասին» օրենքը քվեարկվեց խորհրդարանի կողմից եւ ստացավ 96 կողմ ձայն։ Ընդդի­մադիրներն ու իշխանամետները համակարծիք էին այն հար­ցում, որ այդ փոփոխություններն անհրաժեշտ են եւ դրանց իրականացման արդյունքում օրենքն ավելի կատարյալ է դառնում։

Ինչո՞ւ ենք համադրում քաղա­քական հետապնդյալներին ու այլմոլորակայիններին, որովհե­տեւ համարում ենք, որ տեսականորեն ավելի մեծ հնարավորություն կա, որ առաջիկայում այլմոլորակայիններ կայցելեն Հայաստան, քան ինչ-որ մեկը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով կդիմի Հայաստանի պատկան մարմիններին։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ընդունել մի օրենք, որը դժվար թե երբեւէ գործածվի։

Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնա­խարար Վաչե Տերտերյանը խոստովանեց, որ Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար որեւէ դի­տորդ չի եղել։ Դժվար էլ թե լինի, որովհետեւ մարդիկ քաղաքա­կան ապաստանի համար դի­մում են բացառապես ժողովրդավարական երկրներին, որտեղ կարող են ապահովել իրենց ճնշված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Մարդիկ քաղա­քական ապաստանի համար դիմում են ԵՄ երկրներ, որովհե­տեւ համոզված են, որ կստանան կացարան, թոշակ եւ կեն­ցաղի համար բավարար այլ պայմաններ։ Բայց դե օրենք է՝ ընդունում են, որ եթե հանկարծ մի օր մեկի մտքով անցնի նման բան անել, չստացվի, որ մենք օրենք չունենք։ Բայց նույն տրամաբանությամբ կարելի է նաեւ ընդունել Այլմոլորակայինների մասին օրենք, որովհետեւ նրանք կարող են Հայաստանում այլ հետաքրքրություններ ունենալ, քան թոշակը կամ անվճար կացարանը։

Չնայած փոխնախարար Տերտերյանն ասում է, որ ինքը չգիտի, թե տարեկան ՀՀ քանի քա­ղաքացի է ԵՄ երկրների դիմում քաղաքական ապաստան ստանալու համաի, բայց լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ տարեկան Հայաստանի 10 հազար քաղաքացի է դիմում ԵՄ երկրներ՝ պնդելով, որ Հայաստանում չեն ապահովվում իրենց քաղաքական եւ քաղա­քացիական իրավունքները։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ