29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Շատ հեռու գնացող «վերջնանպատակ». Հայկական Ժամանակ

կարեն-2

«Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունե­նալ անկախ, անվտանգ, արդար եւ խելացի Հայաստան»,– օրերս Հայաստանի եւ Համաշխարհային բան­կի գործընկերության 25– ամյակին նվիրված համաժողում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Այնպես ստացվեց, որ այդ ելույթը վարչապետը ունեցավ իր պաշտոնավարման մեկ տարին յրանալու օրերին։ Առաջին սւնգամ չէ, որ Կարապետյանը հայտարւսրում է այդ «վերջնանպատակի» մասին։ Բայց արդեն մեկ տարի է այնքան էլ հասկանալի չէ, թե որոնք են այն քայլերը, որոնցով Հայաստսսնը պետք է գա այդ «վերջնանպատակին»։

«Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զար­գացած, մրցունակ եւ նորարար տնտեսություն»,– նույն ելույթում ասաց Կարեն Կարապետյանը։

Այն, որ զարգացած, մրցունակ եւ նորարար տնտեսությունը մեր անվտանգության կարեւորագույն երաշխիքներից է, 100 տոկոսանոց ճշմարտություն է : Խնդիրն այն է, թե ինչ է պետք անել այդպիսի տնտեսություն ունենալու համար։

Ըստ Կարապետյանի՝ պետք է անել հետեւյալր։ «21-րդ դարի այսպի­սի տնտեսությունը պետք է զարգա­նա շնորհիվ դինամիկ թվայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելով։ Դա հնարավոր կլինի միայն ժամանա­կակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի առկայության դեպքում։ Ապագա Հայաստա­նի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից եւ շարունակվի անընդհատ»,– ասաց նա։ Այս մտքերը նույնպես առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է ու հենց այս մի քանի նախադասությունից պարզ է դաոնում, որ նրա նշած «վերջնանպատակը» անհասանելի է մեզ համար։

Ի՞նչ ասել է մրցունակ տնտեսություն։ Դա այն տնտեսությունն է, որի թողարկած ապրանքներն ու ծաոայությունները էժան են ու որակյալ, այսինքն մրցունակ են համաշխարհային շուկայում։ Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում կարող է չլինել ներքին մրցակցություն, բայց տնտեսությունը կարող է լինել մրցունակ։ Այսինքն, իշխանությունը բոլոր եկամտաբեր ոլորտները քվոտաներով բաժա­նում է մի խումբ օլիգարխների միջեւ, տնտեսության այդ ոլորտները մո– նոպոլիզացնում է եւ օլիգոպոլացնում, իսկ մեծ ներդրումներ պահան­ջող, ժամանակակից ու թանկ տեխնոլոգիաներ ներդնելու, բարձր ինտելեկտուալ աշխատուժի կարիք ու­նեցող ոլորտները ազատ է թողնում այն հույսով, որ հեսա ներդրումները կգան, միանգամից գերժամանակակից հսկայական արդյունաբերական համալիրներ կկառուցվեն ու կսկսենք միլիարդավոր դոլարների գերտեխնոլոգիական ապրանքներ արտադրել ու արտահանել։

Հույսերը չեն արդարանում տա­րիներ շարունակ, ներդրումները ուղղվում են հիմնականում հանքարդյունաբերության ոլորտ, որը գրավիչ է նույնիսկ քաղաքացիա­կան պերմանենտ պատերազմների մեջ ապրող աֆրիկյան ու լատինաամերիկյան երկրներում։ Ու ստացվում է այնպես, որ երկրի ներդրումային ռեսուրսը կենտրոնացած է մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների մոտ, եւ դրանք ներդրվում են միայն հենց այդ կլանների վերահսկողության տակ գտնվող ոլորտներում։ Իսկ այն նորարարական, բարձր տեխնոլոգիական ոլորտները, որոնց զարգացումը պետք է սկսվի փոքր մասշտաբների, բայց զգալի ներդրումներ պահանջող արտադրությունների կազմակերպման շնորհիվ, մնում են ներդրումների կարոտ։ Ու սա մի անանցանելի պատ է, որը հնարավոր չի լինում հաղթահարել տարիներ շարունակ։

Ի՞նչը կարող է քանդել այդ պատը։ Միայն ու միայն մրցակցությունը։ Իրական, դաժան եւ իշխանության կողմից խստորեն պաշտպանվող տնտեսական մրցակցությունը։ Միայն այդպիսի մրցակցության արդյունքամ արհեստականորեն օլիզոպոլացված ոլորտներում կհայտնվեն գործարարներ, որոնք մրցունակ են ոչ թե իշխանութան կողմից իրենց նվիրած քվոտաների, այլ ագրեսիվ, գրագետ ու արհեստավարժ մենեջմենտի շնորհիվ։ Միայն այդ դեպքում տնտեսության մեջ պահանջարկ կառաջանա «բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի» նկատմամբ։ Միայն այդ դեպքում ներկայումս օլիգոպոլացված ոլորտների ձեռնարկությունները կարող են արդիականանալ ու մրցունակ արտադրանք թողարկել։

Հակառակ դեպքում Հայաստանում գործող շաքար ու ալյուր արտադրող գործարանները չեն կարող այնպիսի արտադրանք թողարկել, որը կարտահանվի։ Հենց հիմա էլ դրանք աշխատում են միայն ներքին շուկայի վրա եւ շահութաբեր են միայն այն պատճառով, որ այլ տնտեսվարողներ այդ շուկաներում ուղղակի չկան։ Իսկ այս իրավիճակը անցած մեկ տարում վոխել Կարեն Կարապետյանին չի հաջողվել։

«Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից»,– ար– տահայտությունը, որը նայնպես 100 տոկոսանոց ճշմարտություն է, ապագայի նշված տեսլականը ընդհանրապես դարձնամ է ֆանտաստիկա։ Այդ ո՞ր դպրոցներում պետք է դրվի «Ապագա Հայաստանի» հիմ­քը։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ