24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չեմ տեսնում այլ շուկաներ, որոնք կորցրել ենք ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով. վարչապետ

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ունեն գնահատական, թե ինչ է տվել ՀՀ-ին ԵԱՏՄ-ի անդամակցությունը, թե առհաարակ կառավարությունն ունի սցենար, որի պայմաններում՝ տնտեսական, քաղաքական զարգացումների դեպքում համարեն, որ կդադարեցնեն ԵԱՏՄ անդամակցությունը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ գրավոր հաշվարկներով վերլուծությունները կներկայացվեն: «Ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որոնք կորցրել ենք ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով, եթե կան, կարող եք հուշել: Ես այս պահին չգիտեմ մի շուկա, որտեղի նկատմամբ պակաս ուշադիր ենք և ջանք չեն գործադրում»,-ասաց նա և հավաստիացրեց, թե սպեցիֆիկ շուկաներով էլ հետաքրքրված են: Կարեն Կարապետյանը նշեց, թե իրենք շատ գործընկների, որ գալիս են ներդումների՝ ասում են, որ ՀՀ եթե գալիս եք, ոչ միայն երեք միլիոն շուկա է սա, այլ ԵԱՏՄ, Եվրոպա GPS, Իրան: «Եթե այն ռեժիմով պայմանավորվենք, որ եթե կարողանանք կապիտալի սեփականության անվտանգությունն ընդլայնել, դրանք բոլորը լրացուցիչ պլյուս են ներդրող բերելու»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ