20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գերակա խնդիր է տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը երկու երկրների միջև․ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ կարեւոր է, որ այստեղ ներկա են ԱՄՆ Առևտրի ներկայացուցիչները, ովքեր Հայաստան են ժամանել համաժողովին մասնակցելու համար։

Նրա խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնյաները այստեղ են, որպեսզի ներկայացնեն արտոնությունների ընդհանրացված համակարգի կամ GSP համակարգի ներքո առկա հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել:

«Այս ծրագրի շրջանակներում որոշակի երկրներից որոշակի ապրանքատեսակներ հնարավոր է ԱՄՆ արտահանել արտոնյալ ռեժիմով՝ նվազեցված մաքսային վճարներով: Այս պահին Հայաստանից ԱՄՆ  արտահանումների 60 տոկոսը իրականացվում է հենց GSP ռեժիմի ներքո»,-ասաց նա՝ նշելով, որ այդ ապրանքներն են՝ ալյումինե փայլաթիթեղը, ջեմերը, ոսկերչական իրերը:

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ հայաստանցի գործարարները կարող են ավելի շատ օգտվել այս հնարավորություններից։

Միլսը նշեց, որ Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու ընթացքում իր համար գերակա խնդիր է եղել տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը երկու երկրների միջև։

Խոսելով Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրման հնարավորությունից՝ դեսպանն ասաց, որ այդ հարցը Հայաստանի կառավարության կողմից բարձրացվել է։

«Մենք բազմիցս նշել ենք, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իսկապես անհրաժեշտություն առաջանա առևտրաշրջանառությունը խթանելու համար նման համաձայնագիր ունենալ։ Այս պահին գործող 1970-ական թթ. ընդունված կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնագիրը, կարծում եմ՝ լիովին բավարարում է մեր առևտրային հարաբերությունների իրականացման համար, և մենք սպասում ենք, թե ինչ փաստարկներ կներկայացվեն ՀՀ կառավարության կողմից, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի անհրաժեշտությունը»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ