24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հայաստանը ԵՏՄ-ի կազմից դուրս չի գա. դա պարզից պարզ է»

«Այդ փաստաթուղթը գրեթե պատրաստ է:  ԵՄ-ի հետ համաձայնությունը կա, այնպես որ, ինչ -որ խանգարող հանգամանք չեմ տեսնում այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված: Եթե խոսենք քաղաքական ասպեկտների մասին, ապա կարելի է ասել՝ այդ համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունները նոր մակարրակի կհասցնի: Դա նոր քայլ կլինի ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու  ճանապարհին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Հենարան» մամուլի ակումբում  այսպիսի  տեսակետ  հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով  նոյեմբերին ստորագրելիք ԵՄ-Հայաստան  համագործակցության նոր համաձայնագիրի ստորագրմանը:

Քաղաքագետը շեշտեց՝ համաձայն չէ այն պնդումներին, թե եթե ՀՀ-ն ԵՏՄ-ին է անդամակցում, ապա ԵՄ-ի հետ հարաբերությունները  կարող են հարթ չլինել:
«Այդ համաձայնագիրն արդեն պատրաստ է, պայմանավորվածությունն էլ կա: Իսկ եթե ինչ-որ խանգարող հանգամանքներ լինեին, ադ փաստաթուղթը այսօր պատրաստ չէր լինի: Քանի որ ես տնտեսագետ չեմ, չեմ կարող տնտեսագետի աչքով նայել ու ասել՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ ինչ  է շահել մեր երկրի տնտեսությունը, բայց տնտեսահետները  նշում են, որ որոշակի հարցերում մենք մեծապես շահել ենք՝ ԵՏՄ-ին անդամակցելով», – նշեց քաղաքագետը:
 Անդրադառնալով «Ելք» դաշինքի  կողմից ներկայացված այն առաջարկին, թե  ՀՀ-ն պետք է ԵՏՄ կազմից դուրս գա, քաղաքագետը շեշտեց. «Հայաստանը ԵՏՄ-ի կազմից դուրս չի գա. դա պարզից պարզ է. անգամ քաղաքականությամբ քիչ հետաքրքրվող մարդիկ են դա քաջ գիտակցում, և հետո, եթե այդ դաշինքը նման առաջարկ է ներկաացնում, պետք է հստակ հիմքեր ներկայացնի, պարզաբանի,  թե ինչու է նման բան պահանջում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ