19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մազոխիզմ. Առավոտ

«Միայն Հայաստանում են բանկոմատ պայթեցնում, միայն Հայաստանում են հրդեհներ լինում, միայն Հայաստանում են մարդիկ իրար դանակահարում»։ Մարդիկ անթաքույց ուրախությամբ լսում են վատ լուրերը եւ լացակումած մեկնաբսւնություններ անում՝ «վախ-վախ-վախ, էս ուր ենք գնում»։ Պարզ է, որ վթարների եւ սպանությունների մասին ցանկանամ են լսել եւ կարդալ ցան­կացած երկրում, բայց՝առանց հեռու գնացող փիլիսոփայական ընդհանրացումների։

Հայաստանում եւ էլի մեզ նման երկրներում նորաձեւ է, «թրենդային է» սեփական երկրի մասին անպայման որեւէ վատ բան ասելը. բացի ամեն ինչից, դա բերում է ծափահարություններ, լայքեր, «պայքարող տեսակի» փառք։ Համենայդեպս վերապահում անեմ, որ խոսքը ոչ թե արատների քննադատության, այլ մազոխիստական նվնվոցի մասին է)։

Այնպես չի, որ մենք ամենավատ երկիրն ենք աշխարհում։ Թույլ տվեք ձեզ զեկուցել, որ ԵՄ անդամ Հունաստանում աղբն ավելի վատ են հավաքում, բան Հայաստանում, ինտերնետ կապն ավելի դանդաղ է, քան մեր երկրում գլոբալ վարկանիշներով մենք 54-րդն ենբ աշխարհում), սննդի օբյեկտներում սպասարկումն ընդհանուր առմամբ ավելի վատն է, քան Հայաստանում։ Հունաստանը հրաշալի երկիր է եւ ունի բազմաթիվ առավելություններ՝ պարզապես մեր երկիրը ստորացնողների համար օրինակ եմ բե­րում:

«Չեռնուխային» սովոր հասարակությանը հայտնեմ նաեւ, որ Հայաստանում եւ Արցախում կան հազարավոր մարդիկ, որոնք օլիգարխներ չեն, մոնոպոլիստ չեն, իշխանության վերին օղակների հետ կապ չունեն, բայց հաջողությունների են հասել բիզնեսում, գիտության մեջ, մշակույթում, սպորտում։ Բայց երբ ներկայացնում ես հաջողության այդ պատմությանները օրինակ՝ Ենոքավանում տուրիստական բիգնեսի մասին), դա հետաքրքրում է շատ սահմանափակ քանակով ըն­թերցողների:

 Սակայն բավական է արյունոտված դանակով մի նկար հրապարակել, եւ նյութի հազարավոր ընթերցողների եւ «վախ-վախ» անողների պատկաոելի բանակն ապահովված է։

…Տաքսիով հերթւսկւսն անգամ իջնում եմ քաղաք։ Վարորդը անընդհատ բոլոր մեքենաներին ցանկանում է շրջանցել, եւ նրանց, ովքեր իրեն ճանաոքյարհ չեն զիջում, 3-4 հարկանի հայհոյանքներ է տալիս, ընդ որում՝ րոպեն մեկ գլուխը շուո է տալիս եւ ինձ հարցնում՝ «լավ եմ քշում, չէ՞»։ Բայց թեմային ավելի շատ աոնչվում է հետեւյալ դրվագը։ Դավիթաշենում քամուց փոշի է բարձ­րանում՝ այնպես, որ ստիպված ենք պատուհանները փակել։ Վարորդը խիստ նյարդայնանում է այդ հանգամանքից եւ սիգարետ է կպցնում։ Արագ-արագ, նյարդային ծխելով, նա գցում է ծխախոտը պատուհանից եւ բացականչում է՝ «դե փնթի ա էս Հայաստանը, հո զոռով չի»։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ