20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վենդետա. Ժողովուրդ

Հայաստանը հետեւողւսկւսնորեն վերածվում է Սիցիլիայի, որտեղ մարդիկ, չվստահելով իրավապահ համակարգին, փորձում են իրենց հարցերը լուծել զենքի ուժով ինքնադատաստանի միջոցով։ Այս տրամաբանության շրջանակներում երեկ գիշեր Էջմիածնում թեժ մարտեր են ընթացել : Օրաթերթը պարզեց, որ հենց փողոցում եռակողմ անկանոն կրակահերթի արդյունքում սպանվել է երկու հոգի : Սպանվողը քրեական հեղինակություն՝ Արտյոմ Կանեւսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանի թիկնազորից էր: Համենայնդեպս, այս տարվա հունիսի 8-ին երբ ոստիկանությունը, մեծ շուքով բերման ենթարկելու օպերացիա կազմակերպեց՝ Արտյոմ Հարությունյանի թիկնազորի անդամներին,  «բաժին տարվածների» թվում էր սպանված Կարենը:  

 Նրանց մեքենաների սրահներում հայտնաբերվել էին զենքեր, իսկ թե ինչպես ազատ արձակվեցին, այպպես Էլ անհայտ մնաց։ Եւ հիմա կասկածներ կան, որ էջմիածնում հայտնի Տուպիկ Կարենը՝ Կարեն Դավթյանը, իր վարորդի Լեւոն Ավետիսյանի հետ սպանվել է մեկ այլ հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ ծրագրված սպանության փորձի համար։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին վնասազերծված խումբը մտադիր էր սպանել Դոն Պիպոյին։ Ու այն ժամանակ լուրեր շրջանառվեցին, որ սպանությունը նախապատրաստելու հետեւում կանգնած է Արտյոմ Կանեւսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանը։ Եւ սպանության փորձի գործը օբյեկտիվ քննելու համար այն ուղարկվեց ՀՀ ԱԱԾ քննչական վարույթ, որտեղ ըստ էության, ոչինչ էլ չէին քննում՝ընդամենը խորհրդավորության քող էին հաղորդել դրան: Եւ ահա իրավապահների անգործության արդյունքը եղավ վենդետան:

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  |

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ