25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իմ խնամին թող օրենքով երգի» . Գյումրու ավագանու «անդորրը» խախտվեց

Գյումրու ավագանու 3-րդ նստաշրջանի գումարման առաջին նիստին  ներկա էին բոլոր խմբակցությունները: Ինչպես միշտ, «Բալասանյան» դաշինքի 17 անդամն էլ միաձայն կողմ էին քվեարկում, հարցեր ու ելույթներ չկային, բայց  «անդորրը» խախտեցին ԳԱԼԱ, ԲՀԿ, ՀՎԿ խմբակցությունների անդամները: 

Բավական հետաքրքիր էր քաղաքի բյուջեից «Գյումրու օր» ևանկախության օրվան նվիրված տոնակատարությունների համար նախատեսված ծախսերը: Գյումրու քաղաքապետարանն առաջարկում է այս 2 տոների անցկացման եւ կազմակերպման համար ծախսել 8 մլն ՀՀ դրամ,

ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Արմեն Բադեյանը առաջարկեց 8 մլն-ը հրավառության եւ համերգի կազմակերպման համար ծախսելու փոխարեն նշված գումարի շրջանակում 2 անօթեւան բազմազավակ ընտանիքի հատկացնել բնակարան:

Սամվել Բալասանյանը ջղաձգվեց ու ընդհատելով Ա.Բադեյանին. «Դուք ունեք ելույթի հնարավորություն, այդ առաջկությունները հարցի տեսքով արեք»:

Այդ ընթացքում նիստը նախագահող Ս.Բալասանյանը ավելի լարվեց, երբ ԳԱԼԱ խմբակցության ներկա 3 անդամներն էլ հայտնեցին, որ հարց ու ելույթ ունեն:

ԳԱԼԱ ավագանու անդամ Արման Գրիգորյանը մատնացույց արեց հրապարակված նախագիծ-նախահաշիվն ու նշեց, որ անհրաժեշտ է նախահաշիվը ավելի բաց ներկայացնել:. «Համայնքապետարանը պետք է հաշվետու լինի, որ ժողովուրդը մտավախություն չունենա, որ այստեղ հնարավոր են ինչ որ ատկատներ, կոռուպցիոն ռիսկեր»:

Լ.Ջիլվայանն ու Ս.Բալասանյանը, միմյանց հերթ չտալով, հայտարարեցին, որ ժողովուրդը համոզված է, իրենք լավ են աշխատում, նույնիսկ` իդեալական:

«Մեզ մոտ ամեն ինչ բաց է ու թափանցիկ»,-ասաց Լ.Ջիլավյանն ու ընթերցեց որոշ տողեր: Լ.Ջիլավյանը վստահեցրեց, որ ավագանու որոշմամբ հաստատվելուց հետո պայմանագրեր են կնքում բոլոր կատարողների հետ, անգամ` երգիչների:

Բայց Գալա Խմբակցության անդամներից մեկն իր փաստարկները ներկայացրեց. «Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած նախահաշիվն ու նախագիծը, որքան էլ զարմանալի լինի, հակասական է: Նախահաշվում նշված են որոշ ծառայությունների մատուցման գումարների չափեր, սակայն դեռեւս անհայտ են թե ովքեր են այն ընկերությունները, անհատ ձեռներեցները, որոնք մատուցելու են այդ ծառայությունները, գուցե ծանոթ-բարեկամ են,  կամ որտեղից են տեղյակ ու վստահ, որ կգտնվի մի այնպիսի ընկերություն, որը կհամաձայնի նշված գումարով կատարել անհրաժեշտ աշխատանքը կամ մատուցել ծառայություն»:

Լ.Ջիլավյանը նորից հայտնեց, որ դեռ չեն ընտրել ընկերությունը, պայմանավորվածություն էլ չունեն որեւէ ընկերության հետ, իսկ ծանոթ-բարեկամ գուցե և լինեն, քանի որ Գյումրին փոքր քաղաք է ու գուցե լինեն: Իրենք տեղյակ չեն:

Ս.Բալասանյանը, նկատելով, որ իրավիճակը թեժանում է, ասաց. «Հիմա իմ խնամին կարող  է երգիչ լինի, չերգի՞»: Քրիստինե Մկրտչյանն հակադարձեց. «Թող օրենքով երգի»

Բալասանյանը շարունակեց. «Որեւէ մեկը որեւէ բանով չկասկածի, շատ թափանցիկ է աշխատանքը, իդեալական ենք աշխատում, եւ ուզում ենք, որ դուք օգնեք այդ աշխատանքներին, կան թերություններ, ինչու չէ: Ու պետք չէ գումարները փոշիացնել»:

Արմենուհի Վարդանյանն առաջակեց իրենց ներկայացնել ծախսերի կատարողականը, անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի յուրաքանչյուր բնակիչ տեղյակ լինի, թե որ գումարն ինչ նպատակով է ծախսվել:

Լ.Ջիլավյանն ու Ս.Բալասանյանը համաձայնեցին, անհրաժեշտ փաստաթղթղերը, պայմանագրերը հանձնելու են ԳԱԼԱ-ին:

4 դեմ, 2 ձեռնպահ, 26 կողմ քվեարկությամբ ընդունվեց այս որոշումը:

 «Գյումրու օր»-ը նշվելու է հոկտեմբերի 1-ին, շահագործման է հանձնվելու Պիոներ պալատի մասնաշենքը, վերաբացվելու է Ռուսթավելի փողոցը եւ այլն: Ս.Բալասանյանը նշում է, որ ոչ միայն կենտրոնում, այլեւ քաղաքի ծայրամասային թաղերում էլ է զգացվելու տոնախմբության շունչը:

mOSSnQRpc1sdsYbC24yvOiHePolq8vyimPrHe5RHQArlLI8y8IxW1e9QHnzoi3du3Bbmr7XL3Uvs=w1360-h659

efVqmIBEBMfkWEbqsb-2_pqOUyTFhvE6u3Wc-Jq8ijAsXNAmFq1voh8250rGGiGl0w5M5TXAJuiB=w1360-h659

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ