23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իրենք գիտեն, որ ԵՏՄ-ից դուրս չենք գալու»

«ԵՏՄ-ից դուրս գալու խնդրին անդրադարձել ենք դեռևս  մտնելու ժամանակ, ներկայացրել ենք, թե ինչ հիմունքներով ենք մտնում Եվրասիական տնտեսական միություն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով «Ելքի» առաջարկից՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից:

ՀՍահակյանի խոսքով` քանի որ «Ելքն» ընդդիմություն է, այն էլ սակավաթիվ, շատ լավ գիտի, որ այս նախագիծը չի ընդունվելու: «Իրենք համոզված են, որ իրենց ասելով որևէ մեկը դուրս չի գալու ԵԱՏՄ-ից, որովհետև մենք ճշտորեն ներկայացրել ենք հասարակությանը, թե ինչու ենք գնում այս կառույց»,-հավելեց նա:

Գալուստ Սահակյանը շեշտեց, որ եթե «Ելքը» կարողանա բացատրել` ինչ արտադրանքներ մենք ունենք մրցունակ, դրանք նաև արժեք կունենան Եվրոպական շուկայում, այդ ժամանակ կքննարկեն: «Իրենք, որպես ընդդիմադիր, այդ խնդիրն առաջ են քաշել, մենք ամեն ինչ անում ենք, որ Եվրոպայի հետ մեր հարաբերությունները լավանան»,-եզրափակեց ԱԺ նախկին խոսնակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ