29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մազից են կախված

image_29287

Թեև դեռ գլխավոր գործընթացը տեղի չի ունեցել, բայց Վերահսկիչ պալատը չի ունենա նոր նախագահ: Նոյեմբերի 12-ին ժամը 12:45-13:00-ն տեղի կունենա ՎՊ նախագահի թեկնածուի փակ գաղտնի քվեարկությունը:

Հիշեցնենք, այդ պաշտոնում Սերժ Սարգսյանը կրկին առաջադրել էր Իշխան Զաքարյանի թեկնածությունը:  Սկզբում խոսակցություններ էին գնում, թե նախագահը չի գնա այդ քայլին, մանավանդ այն դեպքերից հետո, երբ արժանացավ դիտողության բյուջեի չարաշահումներին տրված գնահատականների պատճառով:  Սակայն, ինչպես երևում է, Սերժ Սարգսյանը կրկին վստահեց Զաքարյանին, և դա նշանակում է, որ վերջինս կարող է շարունակել  բացահայտումները, սակայն այս անգամ ցուցաբերելով զգուշություն սեփական արտահայտություններում:

Դա երևում է հենց ԱԺ ամբիոնից հնչեցրած իր իսկ խոսքերից. ՛՛Չի լինելու ընդհանուր թեմա, չեն լինելու ընդհանուր արտահայտություւններ, այլ՝ կոնկրետ ծրագրեր և կոնկրետ ծրագրերի հետ կապված վերահսկողություն և կոնկրետ գնահատականներ տվյալ ծրագրի հետ կապված՛՛: 

Սրանով ՎՊ պոտենցիալ նախագահը ցույց է տալիս, որ հասկացել է սեփական սխալը, որ իր գործը միայն թերություններ ու չարաշահումներ բացահայտելն է, իսկ գնահատականներն ուրիշ մարդիկ են տալիս և պետք չէ ընկնել պաշտոնի ընձեռած հնարավորությունների ՛՛ծուղակը՛՛: Համակարգը չի հանդուրժում պաշտոնի հնարավորությունից օգտվողներին, եթե նա համակարգի ակունքում գտնվող մասնիկներից չէ:

Այդպիսի պաշտոնյաների վաստակն ու գնահատականը նրանց լոյալությունն է և հրահանգների ժամանակին կատարումը, մնացյալ հարցերում նրանք խառնվելու իրավունք չունեն: Փաստորեն, Իշխան Զաքարյանը, վերահաստատվելով նույն պաշտոնում, գործելու կարտ-բլանշ է ստանում՝ պահպանելով, սակայն, վերոնշյալ կանոնը:

Դրա մասին ակնարկեց նաև Գալուստ Սահակյանը, ով ԱԺ-ում հայտարարեց, որ Զաքարյանը շարունակելու է իր բացահայտումները, եւ ոչ մեկը չի խանգարելու նրան: Ինչ վերաբերում է իշխանության կամ ՀՀ վերահսկիչ պալատի վերաբերյալ քննադատություններին, խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ դրանք լիովին ընդունելի են, եթե տեղի են ունենում բարեկրթության սահմաններում եւ ոչ թե ժողովրդահաճության նպատակ են հետապնդում՝ խախտելով էթիկայի բոլոր սահմանները:

Այսպիսով, ՎՊ նախկին նախագահի թեկնածությունն առաջադրելով՝ Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ համաձայն է նրա բացահայտումների հետ, և դա նշանակում է, որ որոշ պաշտոնյաներ մազից են կախված: Սա այդ պաշտոնյաների գործունեության նկատմամբ բացասական գնահատականի ցուցադրում էր:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ