23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սյունիքի ՏԻ մարմինների մեծամասնությունը հանրապետականներ են

Մինչ հանրապետության մի քանի մարզերում այսօր կայանում են ընտրություններ,  Սյունիքում արդեն ամփոփվել են սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:

Սյունիքի 109 համայնքներից 94-ում կայացել են ՏԻՄ ընտրություններ:

Համայնքի ղեկավար ընտրվածներից գերակշիռ  մասը ՀՀԿ անդամներ են: Մասնավորապես 82 համայնքից  62-ում հաղթել են ՀՀԿ թեկնածուները: Մինչ այս ընտրություններն այդ համայնքներում ղեկավարել են 60 հանրապետականներ:  Մեղրիի ՀՀԿ քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը չի վերընտրվել, նրան փոխարինել է անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը: Վերջինս արդեն դիմում է ներկայացրել ՀՀԿ շարքերը համալրելու նպատակով:  Կապանում գործող քաղաքապետ ՀՅԴ անդամ Արթուր Աթայանին փոխարինեց “Հայփոստ” ՓԲԸ Կապանի  մասնաճյուղի տնօրեն, ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը: Այսպիսով մարզի 7 քաղաքային համայնքներից 5-ում` Կապանում, Ագարակում, Քաջարանում, Գորիսում եւ Դաստակերտում կղեկավարեն ՀՀԿ-ական, Սիսիանում ԲՀԿ-ական, իսկ Մեղրիում անկուսակցական քաղաքապետերը: Ավելացնենք, որ  Սյունիքի համայնքների նորընտիր ավագանու անդամներից 185-ը եւս ՀՀԿ անդամներ են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ