25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարեցտարի դժվարանում է պահել ծնունդների թիվը․ 20-ամյա ծննդատան հիմնական խնդիրը /ֆոտո, տեսանյութ/

Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոնը» նշեց գործունեության քսանամյակը, ինչի կապակցությամբ  կենտրոն այցելեցին Հայ Օգնության Միության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները:

Կենտրոնը գործունեությունը սկսել է 1997 թվականից՝ Հայ Օգնության Միության աջակցությամբ:  Հենց ՀՕՄ-ուհիների ներդրած գումարի ու ջանքերի շնորհիվ է, որ այսօր  Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնը համարվում է  մարզում  լավագույներից մեկը:  ՀՕՄ-ուհիները պարբերաբար այցելում են՝ փորձում էլ ավելի հագեցնել  բուժսարքավորումները: Հատկապես կարևորելով, որ  հայոց ազգի համար կարևոր է առողջ երեխաների ծնունդը:

Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի բժիշկներն էլ  հիմա մեկ խնդիր ունեն. <<Պահպանել ծնունդների թիվը: Ամեն տարի պակասում է ծնունդների թիվը, դրա հետ միաժամանակ չեն պակասում  սելեկտիվ աբորտների քանակը` սեռով պայմանավորված:  Ինչքան էլ փորձում են  համոզել հղիներին, այնուամենայիվ,  հատկապես երրորդ, չորրորդ երեխա ունենալը, խնդիր է>>, -Henaran.am-ի հետ զրույցում նշեց  կենտրոնի փոխտնօրեն Վահրամ Միրզոյանը:

Նաև  նշվեց, որ այս տարի ծնունդների թիվն է պակասել ու սա պայմանավորված է ոչ միայն արտագաղթով, այլև  նրանով, որ հիմա առավելապես ծննդաբերում են 1995 թվականին ծնված մայրերը, իսկ այդ տարում  Հայաստանում գրանցվել է ամենաքիչ ծնունդները:

Քսան տարիների ընթացքում բժշկական կենտրոն այցերի թիվն հասել է 145 հազարի: Ծննդաբերությունների թիվը մոտ 14 հազար է: Բարեգործական, շահույթ չհետապնդող առողջապահական այս հիմնարկությունը բժշկական ծառայություններ է մատուցում Ախուրյանի ու շրջակա 6 գյուղերի շուրջ 22 հազար բնակչությանը:

Մանրամասները տեսանյութում:

38423 38427 904770

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ