20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ալիեւը ներում է շնորհել Լապշինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հրամանագրում նշված է, որ Ալեքսանդր Լապշինին ներում են շնորհել Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից ի վեր:

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ