24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Արմենիա Էքսպո 2017»-ին ցուցադրվում է նաև Հայաստանում աճեցված բուժիչ ալոեն

Սեպտեմբերի 8-10-ը Երևանում անցկացվում է  «Արմենիա Էքսպո 2017»  ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին  մասնակցում է 8 երկրի 120 կազմակերպություն․ ընկերությունները  ցուցադրում են իրենց արտադրանքը՝ թեթև տեքստիլից մինչև գերծանր սարքավորումներ:
Այս տարի էքսպոյին մասնակցում է նաև  Կարապետ Ավագյանը․ նա   առաջինն է և դեռևս միակը Հայաստանում, ով զբաղվում է ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող  հալվեի (ալոե) մշակությամբ:

««Արմենիա Էքսպո 2017»  ցուցահանդեսին մասնակցելու հիմնական նպատակն այն է, որ կարողանանք ներկայացնել մեր արտադրանքը։ Թեև այս ցուցահանդեսը դիտելու գալիս են հիմնականում մեր հայրենակիցները, բայց, այդուհանդերձ, պետք է շեշտեմ՝ այստեղ գալիս են նաև օտարերկրացիներ։ Էքսպոյին մասնակցելով՝ մեր հիմնական նպատակը ոչ թե ապրանքը  վաճառելն է, այլ   մեր արտադրանքով հետաքրքրվողներին հյուրասելը, մեր ապրանքատեսակները  ցուցադրելը», –  Henaran.am-ի հետ զրույցում նշեց  Կարապետ Ավագյանը։

Վերջինս շեշտեց՝ իրենց տաղավարին շատերն են մոտենում, հոտաքրքրվում հալվեի  օգտակար հատկություններով, ուսումնասիրում են տեղեկատվական թերթիկները, ապա սիրով փորձում ալոեի հյութը, որը կանխարգելում ու բուժում է տարբեր հիվանդություններ։ 

«Նշեմ նաև, որ մենք մեր ապրանքը վաճառում ենք մատչելի գներով, քանի որ միջնորդ չկա և մենք ինքներս ենք աճեցնում մշակում, աճեցնում ալոեն։ Բացի այդ՝ Երևանում առաքումն անվճար է», – նշեց Կարապետ Ավագյանը։

 21553023_1486579358092878_2100010871_n 21475977_1486579448092869_1050698670_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ