17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախկին վարչապետը պնդում է ՝ Հայաստանը միջուկային զենք ունի. Հայկական Ժամանակ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին պնդում է, որ Հայաստանը միջուկային զենք ունի: Նման հայտարարություն նա արել է ադրբեջանական haqqin.az-ի թղթակցի հետ զրույցում, որը տեղի է ունեցել լեհական Կրինիցա քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի շրջանակներում:

Ե՞րբ եւ որտեղի՞ց է Հայաստանը ձեռք բերել այդ զենքը, որտե՞ղ է պահվում կամ ինչու՞ չի կիրառվում: Բագրատյանը, սակայն հրաժարվեց մեկնաբանել իր այս ամպագոռգոռ հայտարարությունը:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը տնտեսագետ Բագրատյանի այս հայտարարությունը որակում է որպես յուրօրինակ երեւալու մեխանիզմ:

«90-ականներին նա ինչ վարչապետ էր, փորձում էր օրիգինալ երեւալու համար տարբեր հայտարարություններ անել: Մնում-մնում մի բան խոսում է: Եթե ունենաք շատ լավ կլինի, մենք միջուկային զենք պարտադիր պետք է ունենանք»,- ասում է քաղաքագետը:

Հարցադրմանը, թե Հայաստանի համար, որը  լինելով կիսապատերազմող երկիր եւ շրջապատված լինելով թշնամի պետություններով՝ նմանօրինակ հայտարարությունը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա, քաղաքագետը մեկնաբանում է.

«Հիմա տեղեկատվական համակարգն այնքան արագ է աշխատում, որ այդ տեղեկությունը ճշտելն այդքան է բարդ չէ, բայց չեմ կարծում, որ միջազգային կառույցները նրա այդ հայտարարությանը լուրջ վերաբերվեն: Թուրքերին է վախեցնու՞մ, թող վախեցնի: Իսրայելն ունի, բայց ասում է չունեմ, չեմ տեսել, խաբար չեմ: Գիտեք ինչ կա, Հայաստանում արդեն 15 տարի է ինչ ձեւավորվել է խաբելու ցանկությունը, ասում են`խաբել էլի…Պետք է ունենաս, պայթեցնես, որ տեսնեն ունես, չեղած տեղից ինչ է ասում, կարող ա կա, եթե կա, ապա պիտի ասի, թե ինչու է այդ մասին բարձրաձայնում»,- ասում է քաղաքագետը:

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ