25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրությունների “թեժ” թվերը

Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: Ներկայացնում ենք այն համայնքների արդյունքները, որոնք այս ընթացքում մամուլի ուշադրության կենտրոնում են եղել: Այսպիսով, Աբովյան քաղաքում, ինչպես եւ սապսվում էր, հաղթել է գործող քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան`  Կարապետ Գուլոյանը` ստանալով 10186 ձայն: Նրա մրցակցի` ՀՀԿ-ական Արտաշես Մեհրաբյանի օգտին քվեարկել է 1778 ձայն:

Աշտարակում, որտեղ բավական թեժ պայքար էր ընթանում, քաղաքապետ է ընտրվել անկուսակցական /աջակցում էր ՀՀԿ-ն/  Արմեն Անտոնյանը, իր օգտին ստանալով 4745 ձայն: Անկուսակցական Ռազմիկ Տերտերյանը ստացել է 4227 քվե,  ՀՀԿ-ական  Ռուշան Մկրտչյանը 3-րդն է` 683 ձայնով:

Պայքարը բավական ինտրիգային էր մասնավորապես Վայոց Ձորի մարզում, որի նորանշանակ մարզպետն ու ԲՀԿ առաջնորդը հրապարակավ փոխադարձ “կոմպլիմենտներ” արեցին միմյանց: Այսպիսով, Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում նախնական տվյալներով, հաղթել է ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյան` 2 329: Վայք քաղաքում վերընտրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը`  1 484:

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին 539 տեղամասերում մասնակցել է  342 138 մարդ (ընտրելու իրավունք ունեցողների 53.31 տոկոսը):

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ