24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարգին Հայկոն` Կարեն Կարապետյանին

Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն) լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան հանրագրում՝ նշելով.

«Պետությունը կառուցելիս, գոնե պետք է մի քիչ սիրել այն 🙂  Սա Հանրապետության հրապարակում գտնվող Ֆինանսների նախարարությունն է, իսկ այս երկու մեքենաները `ֆինանսների նախարարի և փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաներն են, որոնք ամեն օր, օրեքի կոպտագույն խախտմամբ կայանված են հետիոտնի անցումին կպած: Այսպիսով նրանք փակում են տեսանելիությունը, և այս աշխուժ տուրիստական և հանրային հատվածում սա մի օր բերելու է ողբերգության: Չգիտեմ գիտակցաբար թե ոչ, բայց այսպիսով նախարարը և փոխնախարարը, խախտելով օրենքը, ամեն օր վտանգի են ենթարկում հարյուրավոր քաղաքացիների կյանքը: 

Պարոն վարչապետ, խնդրում եմ հորդորեք ձեր կառավարության անդամներին հարգել օրենքը և որն ավելի կարևոր է` մարդկանց կյանքը: Կանխավ շնորհակալ եմ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ