19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Շան լակոտները” փոխոստիկանապետին մտածելու առիթ են տվել

Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը համոզված է, որ մեր մեծերի` Եղիշե Չաենցի ու Մհեր Մկրտչյանի արձանները ճիշտ վայրում չեն տեղադրված: Այս մասին նա գրառում է  արել իր ֆեյսբուքյան էջում:

‘Մի քանի օր է “Մոսկվա” կ/թ-ի մոտ` Շ. Ազնավուրի անվան հրապարակի նստարաններին տեղադրվել են Եղիշե Չարենցի եւ Մհեր Մկրտչյանի արձանները: Առաջին հայացքից թվում է նախաձեռնությունը լավն է, բայց իմ կարծիքով ճիշտ կլիներ նման մոտեցում չցուցաբերվեր մեր մեծերի նկատմամբ:

Այդ կերպ կարելի էր տեղադրել Երեւանի կոլորիտային դեմքերի, հավաքական ինչ-որ կերպար խորհրդանշող արձաններ: Ասենք` “Նարդի խաղացողի”,”Կարա Բալայի”, “Կուլայով տղայի” տիպի… Կարելի էր հիշել այլ կերպարներ, որոնք համ ու հոտ են հաղորդել Երեւանին, որոնց անունը եղել է այն ժամանակվա երեւանցիների շուրթերին, որոնք եղել են երեւանցու սիրված, հոգեհարազատ կերպարները, ինչու չէ կարելի էր տեղադրել սիրված հեքիաթների հերոսների, մեր գավառների ազգային տարազներով արձաններ…

Մեր մեծերին նման ձեւով ներկայացնելը, հատկապես հասարակության ներկա կրթական-քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակի պայմաններում բերում է նրան ինչ ունեցանք` Յութուբի “Շան լակոտների” հանրահայտ կադրերը, Մհեր Մկրտչյանի արձանի կոտրած մատը…’:

Մի շարք ֆեյսբուքցիներ ևս համաձայնել են Ռոբերտ Մելքոնյանի հետ: Սակայն շատերն էլ կարծում են, որ վայրը ճիշտ է ընտրված, միայն թե մեր հայրենակիցները պետք է հասկանան այդ արձանների արժեքն, ապա կարողանան այն պահել ու պահպանել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ