24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանիպուլյացիա. Ժամանակ

Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները չեն գերազանցում ծիծաղելի 40 միլիոն դոլարը, և նույնիսկ ամենա­վառ երևակայություն ունեցող մարդը չի կարող հավատալ, որ մինչև տարե­վերջ Կարեն Կարապետյանը կարող է ապահովել խոստացած 830-850 մի­լիոն դոլարի ներդրումը: Ասում են՝ նույնիսկ վարչապետի հովանավոր Սամվել Կարապետյանն է լվացել ձեռ­քերն ու այլևս չի հավատում Կարեն Կարապետյանի սինգապուրյան հրաշքին: Համենայնդեպս, մամուլը գրեց այդ մասին, ու կառավարությու­նից չկա ոչ մի արձագանք:

Եթե իրական ներդրումները չկան, դրանք կարելի է «նկարել»: Կարեն Կարա­պետյանը այդպես է որոշել իրականու­թյուն դարձնել սեփական խոստումը, որ­պեսզի 850-միլիոնանոց փաթեթով մաս­նակցի վարչապետի պաշտոնի համար հայտարարված աճուրդին: Այլ կերպ հնա­րավոր չէ բացատրել կառավարության տարածած արտառոց, սկանդալային պարզաբանումը, որտեղ, մասնավորապես, կարդում ենք. «Դրանց (850 միլիոնի) մեջ ներառված են տարբեր գերատեսչություն­ների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր հատված համագոր­ծակցության ներդրումային ծրագրերը»:

Նման բացահայտ մանիպուլյացիայի, ակնհայտ կեղծիքի չի դիմել Հայաստանի ոչ մի կառավարություն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքա­կան պատկանելություն, մասնագիտա­կան կամ բարոյական որակ է ունեցել վարչապետը:

Կառավարությունը, փաս­տորեն, ասում է, որ վարչապետի ասած 830-850 միլիոնի ներդրումը ներառում է պետբյուջեի ծախսերը: Նման արտառոց պարզաբանում, այս կարգի ցինիզմ հնարավոր չէ գտնել անգամ աֆրիկյան կամ ասիական հետամնաց երկրներում:

Ստացվում է, որ կառավարությունը մեր տված հարկերի հաշվին ինչ-որ գործառույթներ է իրականացնում, ասենք՝ ճա­նապարհ կամ դպրոց է վերանորոգում ու դա ձեւակերպում է որպես ներդրում։ Այս նույն տրամաբանությամբ ներդրում կա­րելի է համարել փակված դպրոցների ու կրճատված ուսուցիչների կամ մեր առողջության հաշվին խնայված պետա­կան միջոցները։

Կարեն Կարապետյանն ակնհայտ հովանավորչություն է անում, Երբ իր մերձավոր ընկերոջ ու առանցքային պաշտոնյայի բիզնեսն ազատում է հարկերից, բայց երեւի դա ոչ թե շահերի բա­խում է, այլ ընդամենը ներդրումային ծրագիր։ Մտերիմների համար ԱԱձ-ից ազատումը նույնպես ոչ թե պետական միջոցների մսխում է, այլներդրում։

Կարեն Կարապետյանի եւ Թուրքմենստանի նախագահի՝ վերջերս կայացած հանդիպումը պաշտոնական լրահոսն այնպես ներկայացրեց, ասես երկրին սպասվում են դարի գործարքներ։ Մինչ– դեռ հարկատուներիս հաշվին ռոճիկ ստացող եւ իր բարձրաստիճան հյուրին պետական փողերով ճոխ հյուրասիրող Կարապետյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, զբաղված էր սեփական բիզնեսի բարգավաճմամբ. խոսքը Թուրքմենստանում գազալցակայաններ բացելու Կարապետյանի մասնավոր նախաձեռնության մասին է։ Սա էլ երեւի արտահանման խրախուսում է։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ