25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես այս աժիոտաժը նմանեցնում եմ փոթորկի փորձի մեկ բաժակ պղտոր ջրում. Շարմազանով (տեսանյութ)

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ևս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀ_ն երբեք չի հաստատել, որ մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Նա հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը արդեն հայտարարել է այդ մասին: «Ես այս աժիոտաժը նմանեցնում եմ փոթորկի փորձի մեկ բաժակ պղտոր ջրում: Հայաստաը ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայստանը երբեք չի հայտարարում, որ ինքը գնում է դեպի ՆԱՏՕ, իսկ նման գնահատականները, որ մի գիշերվա մեջ կարծիք փոխվեց, ոչ պրոֆեսիոաոլ գնահատականներ ենք»,-ասաց նա, ապա հավելեց. «Այնպես չէ, որ եթե Հայաստանը չի մասնակցում, ուրեմն մենք ՆԱՏՕ_ի հետ համագործակցություն չենք ունենալու»:

Շարմազանովն ընդգծեց՝ Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տեղը զբաղեցնում է ՀԱՊԿ-ը, իսկ անվտանգության համակարգում այսօր ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ