25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կօպտիմալացվի զինվորականներին թոշակների վճարումը

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների ֆինանսավորման ընթացակարգերը վերանայելու և զինվորական կենսաթոշակների նշանակման  և վճարման ցուցակների ձևավորման գործընթացը «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Այսպիսով,  2018 թ. հունվարի 1-ից համապատասխան մարմինների համակարգերի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին  կենսաթոշակ և պարգևավճար նշանակելու և վճարումն ապահովելու նպատակով՝  վճարման ցուցակները վճարող կազմակերպություններին տրամադրելու գործառույթները կիրականացվեն «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կենսաթոշակառուի կենսաթոշակը կանխիկ եղանակով կվճարվի «Հայփոստ»-ի միջոցով։ Արդյունքում կբարելավվի այդ անձանց հաշվառման գործընթացի արդյունավետությունը, ՀՀ պետբյուջեի ծախսերի հասցեականությունն ու ֆինանսական միջոցների կառավարելիությունը, կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ