20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Լեզվի հարստությունը միայն բառերի քանակով չի որոշվում»

Լեզվաբան  Լավրենտի Միրզոյանը ոչ մի կերպ չի ընդունում այն պնդումները, թե հայերենն աղքատ լեզու է։ Ավելին, նման պնդումներ անողները, ըստ նրա,  մեր լեզուն խորությամբ չգիտեն։ Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ 

«Հովհաննես Բարսեղյանի ուղղագրական-ուղղախոսական բառարանը 135 հազար բառ է պարունակում, բայց մենք մոռանում ենք, որ լեզուն ժամանակի ընթացքում հարստանում է։ Բացի այդ՝  լեզուն հարցտանում է  նաև  գիտության ոլորտով․  կան գիտության ոլորտներ,  որոնք մեր երկրում զարգացած չեն։ Մեր երկիրը փոքր է, ժողովուրդն էլ մեծաթիվ չէ․ այստեղ, օրինակ,  հրթիռաշինությունը կամ տիեզերագնացությունը   զարգացած չէ,  օվկիանոսագիտություն չի ուսումնասիրվում, դրա համար էլ, բնականաբար, որոշ տերմիններ մեր լեզվում չկան։ Նմանատիպ տերմինները լեզուն հարցտացնում են։

Այսօր մեր բառապաշարն անցնում է 300 հազարից, էլ չեմ ասում՝ եթե տեղանունների վրա «-ացի», «-եցի» վերջածանցներն ավելացնենք, նոր բառեր  կստանանք,  ինչպես օրինակ, մոզամբիկացի, նորզելանդացի․․․ Եվ հետո,  լեզվի հարստությունը միայն բառերի քանակով  չի որոշվում։ Հարկավոր է հասկանալ՝ այդ լեզուն ապահովո՞ւմ է հանրային կյանքի բոլոր ոլորտները։ Այո, մեր լեզուն ապահովում է դա», – նշեց Լավրենտի Միրզոյանը։

Հիշեցնենք՝ վերջինս նաև  ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եւ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ  է։ Նա, անդրադառնալով Երևանի փողոցներից որոշներն անվանափոխելու հարցին,  նշեց՝ որոշ մարդիկ պնդում են՝ այդ փողոցները պետք է վերանվանվեն, բայց հարկ է հիշել՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար գործում է հատուկ հանձնաժողով, իսկ փողոցների անունները  ընտրվում են երկար քննարկումներից հետո։ Այնպես որ, այդ հարցում չի կարելի շտապողականություն դրսևորել, բացի այդ՝ փողոցները վերանվանելու փոխարեն՝ կարելի է նոր փողոցները հերոսների անուններով կոչել։
Այսուհանդերձ, Լավրենտի Միրզոյանը շեշտեց՝ մենք ունեցել ենք բազմաթիվ երախտավորներ, որոնց անուններով այժմ մայրաքաղաքում փողոցներ չկան, ուստի այդ հարցը  հարկավոր է  ժամանակի ընթացքում կարգավորել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ