24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի վախենա, միայն հավատա

Մինչ Հիսուսն այս բանն էր ասում, ժողովրդապետի տնից ոմանք եկան և ասացին Հայրոսին.
-Աղջիկդ մեռավ, էլ ինչո՞ւ ես հոգնեցնում Վարդապետին։

Հիսուսը երբ լսեց այս խոսքերը, ասաց ժողովրդապետին.
-Մի՛ վախենա, միայն հավատա՛։

Հետո ոչ ոքի թույլ չտվեց, որ գնա իր հետ, բացի Պետրոսից, Հակոբոսից և նրա եղբայր Հովհաննեսից։ Երբ հասավ ժողովրդապետի տուն, տեսավ մի ամբոխ, որ լաց էր լինում և ողբում էր։ Հիսուսը ներս մտավ և ասաց նրանց.

-Ի՞նչ եք իրար անցել ու լաց լինում. փոքրիկը մեռած չէ, այլ ննջում է։
Սակայն նրանք սկսեցին ծաղրել նրան։ Հիսուսը բոլորին էլ դուրս հանեց և իր հետ վերցնելով փոքրիկի հորն ու մորը, ինչպես նաև երեք աշակերտներին, մտավ այն սենյակը, որտեղ պառկած էր փոքրիկը։ Հիսուսը բռնեց փոքրիկի ձեռքից և ասաց.

-Տալի՛թա, կո՛ւմի, որ նշանակում է՝ «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ Աղջիկը, որ շուրջ տասներկու տարեկան էր, իսկույն վեր կացավ և սկսեց քայլել։ Այս տեսնելով՝ ամենքն էլ զարմացան։ Իսկ Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ ոչ ոքի բան չասեն, և ասաց, որ ուտելիք տան նրան։

Մարկոսի ավետարան 5:35-43

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ