23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախի զինվորական ղեկավարությունը պատրաստ է տարածքներ տալ, եթե. Հրապարակ

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը գաղտնիք չի համարում, որ ՀՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ ռազմական բալանսը խախտված է, Ադրբեջանն ավելի հզոր սպառազինություն ունի, քան մենք։ Եվ դա այդպես է 1992 թվականից ի վեր։ Բայց նա գաղտնիք համարեց այն, թե մենք այս տարիներին որքանով ենք կրճատել այդ տարբերությունը՝ հօգուտ մեզ։ Նշեց, որ մշտապես համարժեք միջոցներ մեր կողմից լինում են, մենք այսօր անգամ տեղում զենք ենք արտադրում։

«էնպես է, որ իրենց կողմից տանկի գնման դեպբքւմ մեր կողմից համապատասխան հակատանկային միջոցներ են լինում»,– թերթի հետ զրույցում ասաց նա։ Բայց Ադրբեջանի տանկերը թե որակապես, թե քանակապես առավելություն ունեն մեր ունեցածի նկատմամբ։

Նրան մի քանի հարց ուղղեցինք Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության եւ արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ։ Մասնավորապես հետաբրբրվեցինբք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ մոտեցում ունի այս հարցում, հատկապես Մադրիդյան սկզբունքների հիման վրա փոխզիջմամբ հարցը լուծելու վերաբերյալ։

 «Եկեք այսպես պայմանավորվենք՝ քաղաքական հարցերի չեմ պատասխանում»,–ասաց նա։ Բայց գոնե Ձեր անձնական կարծիքը հայտնեք՝ որպես արցախցի եւ Արցախի սպա, հորդորեցինք  մենք։

«Վերջիվերջո, մենք պիտի գնահատական տանք մեր զոհված ընկերների, եղբայրների արածի վերաբերյալ։ Մարդիկ կան, որ գնահատում են դա մեր կողմից որպես արյան գնով գրաված տարածք, բայց միեւնույն դեպքում պիտի գնահատենք, որ էդ նույն տարածքը պահելն էլ անդրադառնում է հերթական զոհերի վրա:

Եւ հետագա վիճակը շտկելու համար ուղղակի մեզ համար շահավետ պայմաններում, կարծում եմ, նման բան կարող է լինել, բայց միայն երաշխիքների դեպքում եւ, իհարկե, այն շրջանները պահպանելով, որոնք որ կապում են Արցախը Հայաստանին»,–նշեց Արցախի ՊԲ գնդապետը։

– Իսկ Արցախի բնակչությունն այս հարցի հետ կապված ի՞նչ Է մտածում, ընդհանուր մթնոլորտն ինչպիսին է։

– Ես էնքան քիչ եմ լինում եւ տա­նը, եւ միջավայրում, որ ժամանակ Էլ չի լինում ինչ-որ հարցերի շուրջ զրու­ցել։ Բայց այն, ինչ որ ներկայացրի, մարդիկ հիմնականում նույն կարծիքին են։ Չի բացառվում, որ այս իրավիճակը երկար շարունակվի, ամեն ինչ կախված է բանակցությունների արդյունքներից։

– Բայց բանակցություններ այս պահին փաստացի չկան։ Այս անո­րոշ վիճակում, երբ Արդբեջանն էլ, փոխանակ գնա բանակցության, ռազմական սադրանքների է դի­մում, Դուք ինչպես եք պատկերացնում լուծումը։

 -Լուծումը մշտապես ուժեղ զին­ված ուժեր ունենալն է։ Ցանկացած վայրկյան ցույց տալ, որ ուժային տարբերակով հարցի լուծումն իրենց կողմից տապալվելու է։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ